«Ինչպե՞ս կարող է 10 000 աշխատողի կրճատումը նպաստել ՀՀ-ի շահին»․ Նաիրա Զոհրաբյան
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի համար մտահոգիչ է, որ պետական ապարատից 10 000 աշխատող պետք է կրճատվի։
Նա այդ մասին իր տեսակետը հայտնեց լրագրողների հետ զրույցում։ Պատգամավորը վստահ է, որ այս հարցն անպայման պետք է բարձրացվի։
«Ինձ համար մտահոգիչ էր նաև ձևակերպումը․ միգուցե բառացի չմեջբերեմ, բայց ասվում էր, որ այդ կրճատումը կնպաստի պետության շահին։ Ինձ համար սա անհասկանալի ձևակերպում է, թե ինչպես կարող է 10 հազար մարդու կրճատում, որը նշանակում է 10 000 ընտանիքի անդամ, նպաստի պետության շահին։ Միգուցե հարգարժան նախարարները և փոխվարչապետը կունենան իրենց բացատրությունները՝ Հայաստանի շահ-գործազրկության ուղիղ կապը տեսնելով»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։
Նա հույս հայտնեց, որ արդեն ԱԺ-ում, կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, գուցե կունենան այս հարցերի պատասխանները։
Նկատենք, որ կառավարությունից արտահոսք է եղել, մի կարևոր փաստաթուղթ․ փխվարչապետը և ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, վերջինիս ստորագրությամբ վարչապետին են ներկայացվել մի փաստաթուղթ, որը նախատեսում է պետական ապարատից 10000 աշխատողի կրճատում։