Հայտնի Թոռնիկը հա՛մ Ագրարայինի ՈւԽ նախագահ, հա՛մ ՍԱՏՄ փորձագետԿարծում եմ, բոլոր տեղերում էլ հուդա-մատնիչներ կլինեն․ Սերգեյ ՉիչոյանԻնեկոբանկն ընդդեմ թոշակառուների․․․ Քաղաքացու իրավունքների պաշտպանԵղեգնաձորում սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է 32–ամյա բնակիչըԱԺ պատգամավորներ Սարգիս Խանդանյանն ու Մարիա Կարապետյանի կգործուղվեն ԲեռլինՓոխվարչապետը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ Օդի ջերմաստիճանը Երևանում կհասնի մինչև +23 աստիճանի Որոնվում են տեսանյութում պատկերված անձինք Ժաննա Անդրեասյանը պարգևատրել է «Սալոմե»-ն վերականգնող վարպետներին
Դիմումիս հիման վրա ՔԿ-ում վարույթ է նախաձեռնվել Նարեկ Սամսոյանի բռնի ձերբակալության առիթով
Հայաստանի եվրաինտեգրման թեմայով Ազգային ժողովում լսումներ է հրավիրվելՈւկրաինան ստացել է Challenger 2 տանկեր՝ առանց լրացուցիչ զրահատեխնիկայիՓաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին. Անդրանիկ ԹևանյանԴոլարն ու եվրոն շարունակում են էժանանալ Խաղաղությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև է․ այն ոչ Վաշինգտոնում է, ոչ Բրյուսելում, ոչ Փարիզում․ Հիքմեթ Հաջիև Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն
Հայ-ռուսական հարաբերությունները դառնում են ավելի լայն հակամարտության օբյեկտ. սա շատ վտանգավոր է. Սերգեյ Կոպիրկին
Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա ԵրևանումՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք (տեսանյութ) «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժերՆարեկ Սամսոնյանի՝ ԱՄՆ դեսպանին ուղղված նամակը դեսպանատանը չվերցրեցինԵթե ճնշում են, ում որ ճնշում են, թող ինքն էլ խոսի․ Իմ նկատմամբ ճնշումներ ոչ մի կերպ չկան․ նախկին պատգամավոր (տեսանյութ)Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ադրբեջանական հեռուստաալիքը պարզաբանել է՝ ինչու չի ցուցադրվել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը
Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն ՍարուխանյանՊՆ-ում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման ծրագրին վերաբերող հարցերՍԱՏՄ-ն հրապարակել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքներըՔաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա ՔվինինԱլեն Սիմոնյանն Ալեքսեյ Սանդիկովին գործուղում է ՄոսկվաՄեքենան գլորվել է ձորը. վարորդը հիվանդանոցում մահացել էԶելենսկին, թերևս, առաջին անգամ բաց տեքստով խոստովանել է, որ Ուկրաինան պատերազմում պարտվում է. քաղաքագետԼեհաստանում ռազմական օդանավերը օդ են բարձրացվել Ուկրաինայում ռուսական ակտիվության պատճառովԱնհանգիստ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն բոց առաջացնող կայծը չի երևում. ԱնանյանԱշխատանքից ազատում՝ Հայաստանում Սոլովյովի հաղորդումն արգելափակելուց հետոԴատելով արձագանքներից` Բաքվում լավ հասկացել են Տոյվո Կլաարին. Արամ Սարգսյան
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 40 վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության. ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կգՀորը բռնության ենթարկելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեբուժարանում
Հայաստանում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները
«Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրելԲրազիլիայի Ռեսիֆե քաղաքում երկնաքեր է այրվումԹատրոնի միջազգային օրվա գլխավոր իրադարձությունը՝ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն, այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ)Դուք վախեցած եք, դա ակնհայտ է․ Ռուբեն Մխիթարյանը՝ ՔՊ-ականներինՕդային ճանապարհով փորձ է արվել Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ«Ինչքան հայրենասեր կա, Փաշինյանն ընկել է նրանց հետևից». Վոլոդյա Ավետիսյանն ասել է, թե ինչ են տարել իր բնակարանից խուզարկության ժամանակ (տեսանյութ)Որ բանկերի հաճախորդները կարող են օգտվել անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրիցԵրևանում «BMW» -ն Մալաթիայում հայտնվել է CPS բենզալցակայանի հարևանությամբ գտնվող տարածքում. դեպքի վայրում վարորդը չի հայտնաբերվելԻմ անունից տարածվում են կեղծ տեղեկություններ. Լևոն ՔոչարյանՈւկրաինան կարող է պարտվել Ռուսաստանին մինչև ամառ. StandardՊուտինը զարմացած էր, որ Փաշինյանը ԼՂ-ն Պրահայում ճանաչել է Ադրբեջանի մաս. Լավրով
Մշակույթ

Նազենի Ղարիբյանի համար թատրոնների և մյուս ՊՈԱԿ-ների վերամիավորումը նորմալ է, իսկ դրանց շուրջ աղմուկը՝ «անիմաստ»

Այո՛, որոշ մշակութային ՊՈԱԿ-ներ հնարավոր է վերամիավորվեն․ մարտի 5-ին նախագիծը կներկայացվի կառավարության հաստատմանը։

Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը՝ անդրադառնալով իր մշակած նախագծին, ըստ որի՝ առաջարկում է Սոս Սարգսյանի անվան համազգային պետական թատրոնը, Հայաստանի երգի պետական թատրոնը, Երևանի կամերային պետական թատրոնը, Երևանի կամերային երաժշտական թատրոնը, Հայաստանի պետական ֆիլհարմոնիան, Կոմիտասի անվան ազգային քառյակը և ՊՈԱԿ-ի կարգավիճակ ունեցող 15 այլ կազմակերպություններ լուծարել, վերակազմավորել կամ/և վերակազմակերպել:

Լրագրողների դիտարկմանը, թե, օրինակ, Համազգայինի արտիստները պատրաստ չեն վերամիավորման, Նազենի Ղարիբյանն արձագանքեց․

«Ոչ ոք նրանց չի ասում վերամիավորվել այլ թատրոնի հետ, հենց էդ ա էլի, դուք չեք կարդացել, թե հստակ ինչ է գրված նախագծում»։ Հակադարձելով Ղարիբյանին՝ լրագրողը նկատեց․ «Եթե Դուք հստակ շարադրեիք, թե ինչ եք նախատեսում անել ՊՈԱԿ-ների հետ, ես կհասկանայի, բայց այն թուղթը, որի մասին խոսում եք, չի պատասխանում մի շարք հարցերի»,-ասաց լրագրողն ու խնդրեց որոշ հարցեր հստակեցնել։

Մասնավորապես․

1․ Համազգային թատրոնը շարունակելո՞ւ է աշխատել այնպես, ինչպես աշխատում էր մինչև այդ թղթի ի հայտ գալը

2․ Ստանալո՞ւ են արդյոք իրենց 67 մլն դրամ պետական աջակցությունը

3․ Եվ ընդհանրապես, ո՞ր թատրոնն է լուծարվելու

Ղարիբյանը խոստովանեց, որ այս հարցերին հստակ պատասխան չունի։

Հարցին՝ ուզում եք ասել այս աղմուկն անիմա՞ստ էր, Ղարիբյանը դրական պատասխանեց։

«Այո»,-ասաց նա, ինչին արձագանքելով, լրագրողները հարցրին, թե այդ դեպքում ինչո՞ւ էր հավաքում Ղարիբյանը ՊՈԱԿ-ների ղեկավարներին, և ինչո՞ւ պարզապես չի հայտարարում, որ նման բան, և ոչ մի ՊՈԱԿ չի լուծարվի։

Պարզվում է՝ Նազենի Ղարիբյանը տնօրեններին հավաքել է զուտ այն պատճառով, որ օրըստօրե թեժացող լուրերի մեջ զգացել է՝ տնօրենները վիրավորված են։

Նա այդպես էլ հստակ չպատասխանեց վերը շարադրված հարցերին, Ղարիբյանը նկատեց, որ այլընտրանք չունեն, քան վերամիավորումը, քանի որ ցուցակում ընդգրկված ՊՈԱԿ-ներից մեծ մասը հաճախորդներ չունեն։ Հարցին, թե հնարավոր չէ՞ արդյոք ֆինանսավորել և պատշաճ գործարկել այդ ՊՈԱԿ-ները, Ղարիբյանը պատասխանեց․

«Պետությունը գումարներ չունի, որպեսզի ֆինանսավորի, դրա համար մենք պետք է միավորենք դրանք։ Իսկ այն ՊՈԱԿ-ները, որոնք լավ են աշխատում և կարող են ինքնաֆինանսավորմամբ գոյատևել՝ պետք է դուրս գան պետական հոգածությունից»,-ասաց Ղարիբյանը և հավելեց․ «Եթե դուք ունեք 3 երեխա, մեկն արդեն ինքնահաստատվել է, էն մյուսը մեկ այլ փուլում է, դուք բոլորին նույն չափանիշներո՞վ եք մոտենալու»,- հարցերց մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը։

Ու չնայած այն բանին, որ հաստատեց ՊՈԱԿ-ների վերամիավորումը՝ հայտարարեց․ «Սա ոչնչից ստեղծված աղմուկ է»։