Ծանոթացեք` Սորոսի Հովիկն է, ում կյանքի նպատակը ԵՊՀ ռեկտորի աթոռին նստելն է. Նարեկ Մալյան (լուսանկարներ)
«Ես համալսարանական եմ» ակցիայի կազմակերպիչ Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ընդհանուր իրարանցման մեջ մոռացա ձեզ ներկայացնել ԵՊՀ ռեկտորի Սորոսի թեկնածուին:
Ծանոթացեք` Սորոսի Հովիկն է, ում կյանքի նպատակը ԵՊՀ ռեկտորի աթոռին նստելն է: Ում համար փորձում էին ազատել ԵՊՀ ռեկտորի աթոռը: Ըստ ծրագրի, Արամ Սիմոնյանին հեռացնելուց հետո ռեկտորի ժամանակավոր տեղապահ պետք է նշանակվեր Գևորգ Մուրադյանը (ում վրա երեկ «ցփնեցի» կոպեկները), մինչև Հովհաննես Հովհաննիսյանը բարեհաջող կպաշտպաներ դոկտորականը և «կընտրվեր» ԵՊՀ ռեկտոր:
Սորոսի Հովիկը, ԿԳՆ փոխնախարար` սորոսական Արևիկ Անապիոսյանի հետ հիմնադրել են «հանրային քաղաքականության ինստիտուտ» հ/կ և միասին վայելել են սորոսից ստացված գրանտերը: Երբ տեղադրեցի Արևիկ Անապիոսյանի գրանտերի սքրինները սորոսենք խուճապի մեջ հեռացրեցին իրենց կայքից բոլոր անունները:
Կից ներկայացնում եմ հանրային քաղաքականության ինստիտուտ» հ/կ ստացած գրանտերի սքրինները և Հովհաննիսյան Հովհաննեսի պաշտոնական կենսագրությունից հատված, որպեսզի հասկանալի դառնա, թե ինչ մեծ փորձանքից երեկ փրկվեց մայր ԲՈւՀ-ը»,- գրել է նա՝ կից օգտագործելով #սորոսի_վաստակներ հեշթեգը: