Լարսը փակ է բեռնատարների համարԻսրայելը նախազգուշացումներ չի արել քաղաքացիներին Իրանի հարվածից առաջ. NBCՇենգավիթի քննչական բաժնում առերևութ խոշտանգման դեպք է եղել․ փաստաբանն ահազանգում է (տեսանյութ)Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի օգնական Անի Բաբայանը նշանակվել է նրա խորհրդականԻնչպես է փողոցում առևտուր անող կինը հետ բերում պանիրը (տեսանյութ)
Սլավոնական համալսարանում պայթուցիկ տեղադրված լինելու մասին ահազանգը կեղծ է. ՆԳՆ
Իրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան ՈսկանյանԻնչո՞ւ պիտի իմ քրտինքը տանեք, ի՞նչ եք տվել, որ տանեք. առևտրականը՝ քաղաքապետարանի աշխատակիցներին (տեսանյութ)Սպանել էր կապանցուն, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վարդան Ղուկասյանը կարևոր հայտարարություն է արել (տեսանյութ)
10-ը տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա, գնացեք, Ոսկեպարը պահեք․ քաղաքացիները պաշտպանում են փողոցային առևտրով զբաղվողներին (տեսանյութ)Երևանի Կիևյան փողոցում շենքի դալանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Շուշիի 117-ամյա Կանաչ Ժամ եկեղեցին հողին է հավասարեցվել
Մեծածավալ միջոցառումներ՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում. ինչեր են հայտնաբերվել«Թքեմ Նիկոլի ու իրա կնգա երեսին». փողոցային առևտրով զբաղվող քաղաքացի (տեսանյութ)Արգիշտի Քյարամյանը Քննչական կոմիտեում նոր նշանակում է արել
Արդյոք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը
Կասեցվել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի ներկրման փորձ (տեսանյութ)ԲԸՏՄ վերահսկողության արդյունքում մարտին կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեությունՍտավրոպոլի մարզում կործանվել է ՌԴ օդատիեզերական ուժերի ՏՈւ-22Մ3 ռմբակոծիչըԱկնհայտ է, որ Ռուբեն Վարդանյանն իր կերպարով միջազգային աղմուկի առիթ է դառնում, մի բան՝ ինչից Բաքուն փորձում է համառորեն խուսանավել. ՀայրապետյանԳազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Վանաձորում, Օձունում, ԳյումրիումԻրանի վրա հարձակումների թիրախը եղել է Սպահան քաղաքի ռազմաբազան. New York TimesՀայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»Եղանակն առաջիկա օրերինՀայտնի է Միհրան Հարությունյանի առաջին մրցակիցը «Наше Дело»-ի մրցաշարումԻսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանում գտնվող օբյեկտներից մեկինԳայի պողոտայում «Opel» մակնիշի ավտոմեքենան բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել. կա 2 վիրավոր (լուսանկար)Սարգիս Խանդանյանը մեկնում է ԴանիաԵթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև հրթիռները «զննելու» համար․ Դավիթ ՏոնոյանԻնչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել էՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ» 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում, 12ամսում. «Ժողովուրդ»Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՄասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ» Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեցՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից. «Ժողովուրդ»Հրդեհ՝ Աքորի գյուղումԻսրայելը զայրացրել է ԱՄՆ-ին՝ զգուշացնելով նրանց Սիրիայում Իրանի դեմ հարձակման մասինՓաշինյանը Մխիթար Հայրապետյանին գործուղում է Սաուդյան Արաբիայի թագավորություն Մահմուդ Աբասը մերժել է Պաղեստինի՝ ՄԱԿ-ին անդամակցելու քվեարկությունը հետաձգելու խնդրանքըՄահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած 29-ամյա վարորդը և ավտոմեքենան հայտնաբերվել են Տիգրան Մեծի պողոտայում հրդեհ է բռնկվել Արթուր Դավթյանը դուրս եկավ Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ Մայիսի 9-ին Երևանում կանցկացվի «Անմահ գնդի» ավանդական երթը «Գարդման-Շիրվան-Նախիջևանը» ողջունել է Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի հայտարարությունը
Մշակույթ

Մեր անվտանգային կրիտերիաները վաղուց հայտնի են՝ լեզու, մշակույթ, հավատք

Ասում են, որ հեղափոխությունները, եթե դրանք իրական հեղափոխություններ են, նման են այն վիճակին, երբ սուրճի բաժակը թափահարում են, ու մրուրն ու սուրճը խառնվում է իրար ու ժամանակ է պետք, որ այդ մրուրը սուրճի հեղուկային մասի հանդարտվելուց հետո նորից նստի բաժակի ներքևի մասում և ամեն ինչ, պատկերավոր ասած՝ «պարզվի»։

Հեղափոխությունն այսինքն, նաև մտածողության, արժեհամակարգերի վերանայում է բերում իր հետ։ Թեև Հայաստանում տեղի ունեցածը դասական իմաստով հեղափոխություն անվանել չի կարելի, ինչպես օրինակ՝ ռուսական 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխությունը, սակայն ամեն դեպքում, հարազատ մնալով ընդունված եզրաբանությանը, արձանագրենք, որ մեզ մոտ ևս, կարծես թե, հանրային և անհատական մտածողական ու արժեհամակարգային փոփոխությունների միտումներ կան, թեև դրանք կարելի է կապել նաև ընդհանուր գլոբալացվող աշխարհի տրամադրությունների՝ հայաստանյան իրականության մեջ պրոյեկտման հետ։

Ինչ-որ իմաստով՝ դա կարևոր ու նույնիսկ անհրաժեշտ երևույթ է, որովհետև նման իրավիճակներում է, որ ծնվում են նոր արժեքներն ու նոր մտքերը։ Մյուս կողմից, նման իրավիճակներում է, որ արդեն գոյություն ունեցող արժեքներից ու մտքերից, գաղափարներից պահպանվում ու նոր իրականության մեջ շարունակում են իրենց գոյությունը շարունակել կենսունակները։ Սակայն մյուս կողմից, պետք է նաև հստակ արձանագրել, որ գոնե սկսած ռուս-վրացական բախումից ու հետո նաև` Ղրիմի՝ Ռուսաստանին միացումից հետո ազատական աշխարհը՝ որպես այդպիսին, վերացավ և ծնունդ առավ, այսպես ասած, նեո-ռացիոնալ աշխարհը, որտեղ գլխավոր արժեքը պետությունների ու ժողովուրդների համար դարձավ անվտանգությունը՝ լինի քաղաքական, ռազմական, տնտեսական, ֆինանսական, մարդկային ուժի ու բնական ռեսուրսների, ի վերջո՝ մշակութային և հոգեւոր-կրոնական։

Ուշադիր եթե ուսումնասիրենք այսօրվա աշխարհում ընթացող աշխարհաքաղաքական վերադասավորումները, կտեսնենք, որ բոլոր հիմնական խաղացողները՝ և՛ մեծ քաղաքականության մեջ, և ռեգիոնալ քաղաքականության մեջ, այժմ զբաղված են իրենց անվտանգության հետ կապված հարցերի լուծմամբ՝ լինի դա Ռուսաստանը կամ ԱՄՆ-ն, Ֆրանսիան կամ Գերմանիան, Ճապոնիան կամ Չինաստանը, նաև մեր հարևաններն ու մեր ռեգիոնի խաղացողները։ Ընդ որում. ամեն մի պետություն ընտրում է իր անվտանգային համակարգը, որպես երաշխիք՝ վերաձևավորվող աշխարհում պահպանվելու և հարատևելու։

Մեկի համար դա միջուկային զինանոցի թարմացումն է, մյուսի համար զսպման մեխանիզմներով մրցակիցներին ճնշելը, երրորդի համար պարզապես տնտեսական-ֆինանսական և այլ բաղադրիչների օգտագործումը, շատերի համար՝ կրոնական ֆակտորը։

Հայաստանում անցյալ տարվա ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները շատերի համար բերեցին ազատության նոր շունչ, ու որքան էլ զարմանալի է՝ անվտանգային թեման, կարծես թե, «առաջին ջութակի» կարգավիճակից իջավ։ Մինչդեռ, նույնիսկ այդ ազատության շնչի երաշխավորը նույն անվտանգությունն է։ Ռազմական առումով, քաղաքական առումով, տնտեսական առումով և այլն, որքան էլ ամբիոններից խոսենք, սակայն հասկանում ենք, որ որպես ժողովուրդ, որի ընդհանուր թվի միայն մոտ 1/3-րդն է ապրում Հայրենիքում, և ընդ որում, մնացած 2/3-րդն էլ առանձնապես չի շտապում հայրենադարձվել, ու ավելին՝ նույնիսկ փորձում է իր ֆինանսական ներկայությունը հանել Հայրենիքից, մեծ հնարավորություններ չունենք։

Այն համակարգը, որ կա՝ առավել կամ պակաս չափով փոքրիկ սրբագրումների ենթարկվելով՝ պահպանվելու է։ Մեր դեպքում, որքան էլ գուցե ճակատագրի հեգնանքի նման հնչի, ազգային անվտանգության ու հարատեւման գրավականն ավելի ոգեղեն ոլորտն է՝ լեզու, մշակույթ, հավատք։ Ընդ որում, սրանք այն կրիտերիաներն են, որոնք արդեն ժամանակի փորձությունը լիովին անցել են ու ապացուցել, որ փայլուն աշխատում են բոլոր ժամանակներում։ Հետևաբար, Հայաստանն ունի մեծ անելիք հենց այս ոլորտներում, թեև, կարծես թե, վերջին գոնե 9-10 ամիսներում, եթե Լեզվի պետական կոմիտեի գրեթե ամենօրյա հորդորակները չհաշվենք, ապա կա բավական մեծ ռեգրես կա։

Նոր ձևավորվող աշխարհակարգը, որը գալիք մի քանի տարում հիմնականում իր ավարտուն տեսքը կունենա, երբեք ուշադրություն չի էլ դարձնի, թե Հայաստանը կլինի՞, թե՝ ոչ, կամ՝ հայերն առհասարակ կա՞ն, թե՝ ոչ։ Եթե 100 և ավելի տարիների ընթացքում մարդկության դեմ գործված հանցագործությունը ճանաչվել է աշխարհի պետությունների ոչ մեծամասնության կողմից, ապա հստակ է մի բան՝ աշխարհն իր հետաքրքրություններն ու շահերն ունի և կնայի մեզ վրա, եթե այդ հետաքրքրությունների ու շահերի շղթայում, ինչ-որ օղակում մենք նկատվենք։ Հետեւաբար՝ ինքներս ենք մեր տեղը ապահովելու ապագայի համար՝ այս երեք կրիտերիաների վրա հիմնվելով, մնացած բաղադրիչների մասնակցությամբ եղած համակարգը լրացնելով։

NEWSPRESS.am