Նիկոլապաշտներն անցնում են կարմիր գիծը. Անի Կարապետյան (ֆոտո)
Անի Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Նիկոլապաշտներն անցնում են կարմիր գիծը
Նիկոլապաշտ զոմբիների ցինիզմին հազիվ էինք հարմարվել, հիմա էլ սրանց սիրտը սամասուդ է ուզում, կախաղան և արյուն է ուզում: Ինկվիզիցիան է Հայաստան վերադարձել՝ չենք իմացել: Երեկ իմացանք, երբ ֆեյսբուքյան հոդվածի համար որոշ հոգեշեղվածներ սկսեցին կախաղանի պարանի ֆոնի վրա իմ դեմքը պատկերել և սպառնալիքներ տեղալ իմ և համախոհներիս հասցեին:
Ահա թե ինչու էր մեծն հեղափոխական և փոքր բռնապետ Փաշինյան Նիկոլը և իր շրջապատը խոսում անցումային արդարադատություն ստեղծելու անհրաժեշտության մասին: Որպեսզի հնարավոր լինի իրենց քննադատել համարձակվողների վզին օրենքի ուժով պարան գցել և հրապարակավ կախել:
Բռնություն քարոզող նկարները և գրառումները, ըստ էության, միտված են հանրության մեջ վախ սփռելուն և բոլոր քննադատներին լռեցնելուն:
Սա անցնում է ամեն չափ ու սահման, անցնում է կարմիր գիծը: Սա մարդու իրավունքների կոպիտ խախտում է, Հայաստանը բռնապետական երկիր դարձնելու, Նիկոլստան դարձնելու անհագ ցանկություն, որն իրականանալու դեպքում սոսկալի զարգացումներ են մեզ սպասվում»: