ԱՄՆ-ն փորձել է ժամկետանց դեղեր ուղարկել Վենեսուելա
Ամերիկայի Միացյալ Նահանգները, որպես հումանիտար օգնություն, փորձել է ժամկետանց դեղեր և սնունդ տեղափոխել Վենեսուելա: Այս մասին հայտնել է Ռուսաստանում Վենեսուելայի դեսպան Կառլոս Ռաֆայել Ֆաիրա Տորտոսը:
Դեսպանը նշել է, որ ԱՄՆ կողմից Վենեսուելա ուղարկվող հումանիտար օգնությունը չի ստուգել ոչ մի միջազգային կազմակերպություն, այդ թվում և Կարմիր խաչը:
Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ ինքնահռչակ նախագահ Խուան Գուայդոն հրաման էր ստորագրել, որ թույլատրում է Կոլումբիայի սահմանով Վենեսուելա տեղափոխել հումանիտար օգնություն, գործող նախագահ Նիկոլաս Մադուրոն հրամայել էր փակել Կոլումբիայի հետ սահմանը: