Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 36-ամյա Թեհմինե Մանուկյանը
Որպես անհետ կորած որոնվող 36-ամյա Թեհմինե Մանուկյանը հայտնաբերվել է: Այդ մասին տեղեկացնում են ոստիկանությունից:
Փետրվարի 23-ին, ժամը 22.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 5-րդ վաշտի ծառայողները Բագրատունյաց փողոցի 15 հասցեի մոտ հայտնաբերել են Թեհմինե Մանուկյանին և ներկայացրել ոստիկանության Շենգավիթի բաժին: