Դիմա Բիլանն ընկել է ու կոտրել ոտքը
Ռուս հայտնի երգիչ Դիմա Բիլանի մոսկովյան համերգը, ամենայն հավանականությամբ, կչեղարկվի, քանի որ նա կոտրել է ոտքը։
Այս մասին տեղեկանում ենք Ntv.riu կայքից։
Երգիչը նշել է, որ տանից դուրս գալու ժամանակ ընկել է և այդ ժամանակ էլ վնասվածք է ստացել։
Բժիշկները Դիմա Բիլանին ասել են, որ նա ստացել է ոտքի կրկնակի փակ կոտրվածք։ Չնայած նրան, որ բժիշկները խորհուրդ են տվել չեղարկել համերգը, այնուամենայնիվ, Բիլանը չի ցանկանում չեղարկել այն։
Երգիչը տեսանյութ է հրապարակել և պատմել իր երկրպագուներին այս ամենի մասին։