Հենրիխ Մխիթարյանը կհեռանա «Արսենալ»-ից
Ինչպես տեղեկանում ենք անգլիական մի շարք սպորտային պարբերականներից, Լոնդոնի «Արսենալի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ամենայն հավանականությամբ կլքի ակումբը այս ամռանը։
Կայքերը նշում են, որ Հենրիխին դուր չի գալիս, որ ակումբը ցանկանումէ գնել իտալական «Ռոմայի» թուրք ֆուտբոլիստ Ջենգիզ Ունդերին, ով խաղում է այն նույն դիրքում, ինչ հայ ֆուտբոլիստը։
Ընդգծենք, որ դեռ ձմեռային տրանսվերային պատուհանի ժամանակ Մխիթարյանին ցանկանում էր գնել իտալական «Միլան»-ը, սակայն Ունաի Էմերին նշեց, որ Մխիթարյանն իրեն պետք է։