Էս ո՞ւմ աչքերին ա ուզում թոզ փչի Կոստանյանը․ զոհված զինվորի մայր (տեսանյութ)
Օրերս նախկին դատախազ Գևորգ Կոստանյանն իր հարցազրույցներից մեկում անդրադարձել է խաղաղ պայմաններում զոհված զինվոր Վալերի Մուրադյանի և մյուսների մահվան գործերին։ Նա գործը ներկայացրել է որպես սպանություն և նշել, որ մասնավորապես Վալերի Մուրադյանի գործով մեղադրյալ կա, ով պատիժ է կրել։
NEWSPRESS.am-ի հետ զրույցում տղայի մայրը՝ Նանա Մուրադյանը, նկատեց, որ Կոստանյանը հանրության աչքին ուզում է թոզ փչել։
«Ճիշտ ա, էդ ժամանակ մի տղայի տղայիս ապտակելու համար կալանավորեցին, բայց մի դռնով մտցրեցին, էն մյուսով՝ հանեցին։ Էդ տղան մի քանի օր էլ նույնիսկ չնստեց։ Հիմա էս ո՞ւմ աչքերին ա ուզում թոզ փչի Կոստանյանը»,-ասաց Նանա Մուրադյանը՝ հավելելով, որ որդու գործի մեջ բազում հակասություններ կան։
Մարամասները՝ մեր տեսանյութում