Կիրակի օրը կկայանա «Օսկարի» պատմության ամենասկանդալային մրցանակաբաշխությունը
Արդեն այս կիրակի ԱՄՆ-ում կանցկացվի «Օսկար» մրցանակաբաշխությունը:
Ակնկալվում է, որ իր պատմության մեջ սա ամենասկանդալային մրցանակաբաշխությունը կլինի: Ռեկորդային ցածր ռեյտինգի պատճառով մրցանակաբաշխության կազմակերպիչները շուրջ երեք ժամով կրճատել են մրցանակաբաշխության արարողությունը:
Ռեյտինգ ապահովելու համար կազմակերպիչները նախատեսել են Queen խմբի և Ադամ Լամբերտի համատեղ ելույթ: Պատահական չէ, որ «Օսկարի» համար պայքարելու է Queen խմբի և նրա մենակատար Ֆրեդի Մերկուրիի մասին պատմող «Բոհեմական ռապսոդիա» ֆիլմը: Ֆիլմն արդեն ճանաչվել է ամենաշատ վաճառք ապահոված կենսագրական ֆիլմը Հոլիվուդի պատմության մեջ:
Ֆիլմի հասույթը կինոթատրոններից կազմել է շուրջ 845 միլիոն դոլար: