Պայթյուններ են տեղի ունեցել Դոնեցկում. տուժածներ չկան
Դոնեցկի կենտրոնում երեք պայթյուն է հնչել: Այս մասին տեղեկանում ենք BBC կայքից:
Պայթյունները տեղի են ունեցել այն հյուրանոցից ոչ շատ հեռու, որտեղ բնակվում են միջազգային կառույցների աշխատակիցներ: Նախնական տվյալներով՝ պայթյունի հետևանքով տուժածներ չկան:
Դեպքի վայր է ժամանել քննչական խումբը, որպեսզի պարզի պայթյունների հանգամանքները: Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նախնական վարկածով, պայթուցիկ սարքերն անօդաչու թռչող սարքերով են տեղադրվել:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում: