Գտնվել է 300 միլիոն տարեկան սրտիկաձև ադամանդ
Ռուսական «Ալրոսա» ադամանդագործական ընկերությունը Սուրբ Վալենտինի օրը իր հանքերից մեկում սրտիկի տեսքով ադամանդ է գտել: Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից:
Մասնագետների կարծիքով ադամանդը 300 միլիոն տարեկան է և շուրջ 65 կարատ: Բնության մեջ շատ քիչ են հանդիպում որոշակի ձև ստացած ադամանդները:
Ընկերության ներկայացուցիչն ասել է, որ սիրո տոնին ընդառաջ, նման ադամանդ գտնելը իսկական նվեր էր ոչ միայն իրենց ընկերությանը, այլև՝ բոլոր սիրահար զույգերին աշխարհում: