Խոշոր չափի գողություն Գեղարքունիքի մարզում. թալանել են «Ծովակի ԱԱՊԿ»-ի տնօրենի տունը․ shamshyan.com
SHANMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնի քննիչ Գրիգորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում Վարդենիս քաղաքի բնակիչ 51-ամյա Արթուր Ղազարյանի դիմումի փաստով։
Վերջինս Վարդենիսի ոստիկանություն ահազանգել է և հայտնել, որ փետրվարի 13-ի ժամը 12։00-ից մինչև փետրվարի 14-ի ժամը 16։30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք օգտվելով այն հանգամանքից, որ տանը մարդ չկա, հարմարեցված բանալու միջոցով բացել են բնակարանի մուտքի դուռը, ներս մտել տուն և այնտեղից հափշտակել հեռուստացույց, համակարգիչ, թանկարժեք խմիչքներ, 6 հատ արձաթագույն ապակյա բաժակներ իր սկուտեղուվ, ոսկյա շղթա, ոսկյա ժամացույց թևնոցով և 3 հատ ոսկյա մատանի։
Կայքի տեղեկություններով՝ Ա․ Ղազարյանն աշխատում է «Ծովակի ԱԱՊԿ» ՊՈԱԿ-ի տնօրեն։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, հանցագործությունը բացահայտելու, գողացած ապրանքները հայտնաբերելու ուղղությամբ։
Գողացված ապրանքների արժեքը կազմում է մոտ 1 միլիոն 250 հազար դրամ։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում.