Դոնալդ Թրամփն առողջ է և օրական խմում է 12 շիշ կոլա
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն անցել է ամենամյա բժշկական հետազոտությունը: Այս մասին տեղեկանում ենք BBC կայքից:
Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ նախագահ Թրամփի առողջական վիճակը շատ լավ է, չնայած ավելորդ քաշին: Նախորդ տարվա հունվար ամսվա համեմատ Թրամփը երկու կիլոգրամ քաշ է հավաքել և այժմ կշռում է 110 կիլոգրամ:
Սպիտակ Տան գլխավոր բժիշկ Շոն Քոնլին նշել է, որ 72-ամյա նախագահի արյան մեջ խոլեստերինը պակասել է՝ նախկին ցուցանիշների հետ համեմատ:
ԱՄՆ նախագահ Թրամփը չի խմում, չի ծխում, սակայն շատ է ֆասթֆուդ օգտագործում և օրական 12 շիշ դիետիկ կոլա է խմում: