Ջիջի Հադիդի կիսամերկ լուսանկարները՝ ELLE ամսագրի համար (լուսանկարներ)
23-ամյա Ջիջի Հադիդը կիսամերկ լուսանկարվել է ELLE ամսագրի համար։ Այս մասին տեղեկանում ենք Cosmo.ru կայքից։
Աղջիկը լուսանկարվել է Ռիո Դե Ժանեյրոյի լողափերից մեկում։ Լուսանկարում նա կրում է այնպիսի հանրահայտ բրենդների զգեստ ու զարդ, ինչպիսիք են՝ Salvatore Ferragamo-ն, Isabel Marant-ը և Swarovski-ն։
Ընդգծենք, որ նախորդ տարի մոդելը մի քանի անգամ զարմացրեց իր երկրպագուներին, քանի որ իրար ետևից մի քանի անգամ կիսամերկ լուսանկարվեց հայտնի ամսագրերի համար։