Ինդոնեզիայում հանցագործի վրա օձ են գցել, որ ցուցմունք կորզեն
Ինդոնեզական ոստիկանությունը ձերբակալված տղամարդուց ցուցմունք ստանալու համար վերջինիս տանջել է օձի միջոցով: Այս մասին տեղեկանում ենք ամերիկյան լրատվական կայքերից:
Դեպքը տեղի է ունեցել Արևմտյան Պապուա նահանգում: Համացանցում հայտնվել է տեսագրությունը, որտեղ երևում է, թե ինչպես են ոստիկանները հսկա օձի գլուխը մոտեցնում տղամարդու դեմքին ու հարցնում, թե որքան հեռախոս է նա գողացել:
Ձերբակալվածը վախից գոռում է: Սկանդալից հետո տեղի ոստիկանությունը հայտարարել է, որ օձը բազմիցս է օգտագործվել հարցաքննությունների ժամանակ, սակայն ավելացրել են, որ այն թունավոր չի եղել և երբեք հարցաքննվողներին չի կծել:
Ինդոնեզիայում հանցագործի վրա օձ են գցել, որ ցուցմունք կորզեն