Արտակարգ դեպք Երևանում. էլիտար շենքի շքամուտքի տանիքին հայտնաբերվել է նույն շենքի 67-ամյա բնակչուհու դին. shamshyan.com
shamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ փետրվարի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 և ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Աջափնյակ վարչական շրջանի Նորաշեն 12 շենքի շքամուտքի տանիքին կնոջ դի կա:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածընույն շենքի բնակիչ, 67-ամյա Էմմա Խաչատրյանն էր, ով, ըստ նախնական տեղեկությունների, 8-րդ հարկից իրեն ցած է նետել:
Նշված շենքը 12 հարկանի է և համարվում է էլիտար:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: