Ողբերգական դեպք Մինսկում. աշակերտը դանակով հարձակվել է ուսուցիչների ու աշակերտների վրա. կա 2 զոհ
Բելառուսի Մինսկի շրջանում աշակերտներից մեկը դանակով հարձակվել է աշակերտների ու ուսուցիչների վրա:
Դեպքը տեղի է ունեցել միջնակարգ դպրոցում: Դանակով զինված աշակերտը մտել է դասարան ու դանակի հարվածներ հասցրել ուսուցչին, այնուհետև հարձակվել աշակերտների վրա:
Ուսուցիչն ու մեկ աշակերտ մահացել են, ևս երկու աշակերտ տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: 15-ամյա պատանին ձերբակալվել է: