Ծանր մարտեր են ընթանում Իրաքի սահմանին
Սիրիական ըննդիմությունը տեղեկացնում է, որ ծանր մարտեր են ընթանում Իրաքի սահմանին տեղակայված «Իսլամական պետություն» խմբավորման դեմ: Այս մասին տեղեկանում ենք BBC կայքից:
Դեռ երկու տարի առաջ «Իսլամական պետությունը» բավականին մեծ տարածք էր գրավել Սիրիայում և Իրաքում, մինչդեռ այսօր նրանց տնօրինման տակ մնացել են շատ փոքր տարածքներ՝ հիմնականում Դեր Զորի սահմաններում:
Սիրիական ընդդիմության ներկայացուցիչ Մուստաֆա Բալիի խոսքով` մեկ շաբաթվա ընթացքում այդ շրջանից տարհանվել է շուրջ 20 հազար խաղաղ բնակիչ, որից հետո սկսվել են ռազմական գործողությունները:
Ընդդիմության ներկայացուցիչը հավելել է նաև, որ իրենք մտադիր են ջախջախել այդ շրջանում կուտակված «Իսլամական պետության» գրոհայիններին: