Ռոբերտ Քոչարյանն ընդհանրապես ցուցմունք չի տվել ու առայժմ չի էլ պատրաստվում․փաստաբան
Բացառվում է, որ Ռոբերտ Քոչարյանը կարող է խոչընդոտել գործի քննությանը կամ թաքնվել։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանականի խմբի անդամ Հայկ Ալումյանը
Նա նկատում է, որ Ռոբերտ Քոչարյանը գտնվում է ԱԱԾ բարձրաստիճան սպաների հսկողության տակ և բացառում է, որ առանց նրանց իմացության, Քոչարյանը կարող է գաղտնի հանդիպումներ ունենալ։
«Բացառված է, որ պարոն Քոչարյանը, ազատության մեջ մնալով, մի այնպիսի հանդիպում ունենա, որի մասին մեր պետությունն անմիջապես տեղյակ չդառնա»,- ասաց նա՝ հավելելով նաև, որ անհեթեթ է մտածել, թե Քոչարյանը կարող է թաքնվել քննությունից։
Պատասխանելով լրագրողի հարցին՝ փաստաբանը նկատեց, որ Ռոբերտ Քոչարյանը որևէ անգամ ցուցմունք չի տվել։
«Ինքն ընդհանրապես ցուցմունք չի տվել ու առայժմ չի էլ պատրաստվում ցուցմունք տալ, որովհետև ինքը հայտարարել էր, որ մեղադրանք է առաջադրվել իրեն, որից հասկանալի չէ, թե ինչի մասին է խոսքը»։