Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարվել է փաստաբանի օգնությունից
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարվել է փաստաբանի օգնությունից։
Այդ մասին տեղեկացնում է Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։
«Ի պատասխան մի քանի լրատվամիջոցների կողմից արված հարցումների, տեղեկացնում եմ, որ.
1. Նախագահ Տեր-Պետրոսյանը հրաժարվել է փաստաբանի օգնությունից:
2. Եթե հարցաքննությունը շարունակություն ունենա, այդ մասին հանրությունը կտեղեկացվի մեր կողմից»-իր ֆեյսբուքյան էջում գրել է Մուսինյանը: