Amazon-ի հիմնադիրը՝ սեքս սկանդալի կենտրոնում
Ամերիկայի Միացյալ Նահանգներում նոր սկանդալ է հասունանում: Amazon-ի հիմնադիր Ջեֆֆ Բեզոսը, ում կարողությունը գնահատվում է շուրջ 140 միլիարդ դոլար, կնոջից բաժանվելուց հետո, հայտարարել է, որ ինքը շանտաժի զոհ է: Այս մասին տեղեկանում ենք BBC կայքից:
Նա, մասնավորապես, ասել է, որ National Enquirer ամսագիրն իրեն շանտաժի է ենթարկում՝ սպառնալով, որ կհրապարակի Բեզոսի և 49-ամյա հաղորդավարուհի Լորեն Սանչեսի ինտիմ լուսանկարները. վերջինիս հետ միլիարդատերը որոշ ժամանակ հանդիպել է: