Ջրվեժի ձորում գտնվել է անհետ կորած տղամարդու դինՉորս գյուղերի հանձնումն Ադրբեջանին պաշտոնական Երևանի սխալն է. Իրանցի փորձագետԱդրբեջանը, Տավուշի հատվածում տարածքներ ստանալով, նորից է սպառնալու և նոր պահանջներ է դնելու. փորձագետՄենք առաջնագիծ չունենք, ունենք սահման. սահմանը խաղաղության նշան է. ՓաշինյանԱրտակարգ դեպք՝ Երևանում. ԱՄՆ դեսպանատան մոտ հրդեհ է բռնկվել «BMW»-ումՄենք կարող է 3-4 տների հետ կապված խնդիր ունենանք. Եթե այդ խնդիրը ունենանք, դա որեւէ պարագայում չի նշանակում,  որ մեր տարածքը 29 743 քկմ-ից պակասեց. ՓաշինյանՍա Հայաստանի և մեր քաղաքակրթության հանձնում է բարբարոսներին, որը մեզ փորձում են ներկայացնել որպես «ձեռքբերում». Վարդան ՈսկանյանԴարձի ́ր ջահակիր․ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին ընդառաջ՝ կանցկացվի ավանդական Ջահերով երթըՌուբեն Վարդանյանի որդին կոչ է արել Ֆրանսիային ներկայացուցիչներ ուղարկել Բաքու՝ գնահատելու Արցախի բանտարկված ղեկավարների վիճակըԱրծվաշենի սահմանազատում կլինի, երբ դե յուրե հիմնավորենք, որ այդ էքսկլավը Հայաստանի մաս է. Փաշինյան (տեսանյութ)Զինվորը սահմանը գծել ա, մենք կռվել ենք, մեր տղերքի արյունով սահման պահել, հիմա դուք դրա համա՞ր եք ուզում կիրանցիներից վրեժ լուծել. կիրանցին` ՆԳ նախարարինՌուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն. ՓաշինյանԽաբելով ամեն ինչ առաջ են տանում` Ոսկեպարում ուրիշ բան են ասում, Կիրանցում՝ ուրիշ, Բերքաբերում՝ ուրիշ. տավուշցիները շարունակում են փակ փակել ճանապարհըԺողովուրդ ջան, ինչ մտահոգող հարցեր կան, եկել եմ` հասկանամ. ՆԳ նախարարը ժամանեց ՏավուշԲավարար է, որ 100-150 հազար մարդ իր ընդվզման ձայնը բարձրացնի` ոչ միայն համացանցում. սթափ մտածողները շատ ավելին են. Րաֆֆի Ասլանյան«Այս դաշտը մի քիչ թեքություն ունի, որ գնդակ ըլներ....». Փաշինյանին բացատրեցին, որ այդպես պետք է լինի և գնդակ տվեցին (տեսանյութ)«Ժողովուրդը խաբվել է». տավուշցիները փակ են պահում ճանապարհը, ոստիկանները պահանջում են բացել այնՈսկեպարցիներին ասել եմ, եթե սահմանազատման ընթացքում որևէ հարց առաջանա տների հետ կապված, մենք ձեզ տեր կկանգնենք. պետք լինի` նոր տներ կկառուցենք. ՓաշինյանՓաշինյանը 4 գյուղերի հանձնումն էական ձեռքբերում է համարում Հայաստանի համարՀարգելի «արևմտամետներ», չե՞ք զարմանում, թե ինչու է Արևմուտքն այդքան արագ ողջունում Հայաստանի զիջումները. Վահե ՀովհաննիսյանԱպրելու իրավունքը վերագտնելու համար պայքարել և ապստամբել է պետք․ Անանյան
ՀՐԱՏԱՊ. Լարված է իրավիճակը Ոսկեպար, Կիրանց և Բաղանիս գյուղերում. ՈւՂԻՂ
ԱՄՆ-ն դուրս կբերի իր զորքերը Նիգերից
Արտակարգ դեպք՝ Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում, վիճաբանության ժամանակ, 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Բացահայտվել է «Սևան ազգային պարկում» առանձնապես խոշոր չափերի հափշտակության և փողերի լվացման բազմադրվագ դեպք
Նվազագույն ծրագիրը այս գործընթացը կասեցնելն է, առավելագույնը այն է, որ այս մարդիկ պետք է չիշխանավարեն. Բագրատ Սրբազան (տեսանյութ)
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. Մովսես Հակոբյան․ «Ժողովուրդ»Էկվադորում 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվելՆույն Արցախի թեման է` որոշ առանձնահատկություններով, երբ 2018 թվականից արդեն պարզ էր, թե ինչ է տեղի ունենալու մեր երկրի հետ, բայց երկար ժամանակ այդ մասին խոսողներին, զգուշացնողներին ցանցերում «քացու տակ էին գցում». Աբրահամյան
38-ամյա որդին սպանել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ «Ժողովուրդ»Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Ողջունում ենք Ալմա-Աթայի հռչակագրի շուրջ Երևանի և Բաքվի համաձայնության մասին հայտարարությունը․ ԱՄՆ պետքարտուղար
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչըՆիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին, Բաքվում ցնծում են. «Հրապարակ»Փրկենք արցախյան մշակույթը. ընթանում է «Փրկենք՝ վաղվա համար» համահայկական հեռուստամարաթոնը (ուղիղ)Իսրայելն Իրաքում հարձակվել է իրանամետ խմբավորման շտաբի վրաԴեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է. Մեսրոպ ԱռաքելյանՀանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ»Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»Փաշինյանը «մահապարտ» է. գիտի` եթե Հայաստանը մնա, ինքը, ի վերջո, դատվելու է․ ԹևանյանԱՄՆ-ն Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների կարգավորման դիմաց Իսրայելից պահանջում է Պաղեստինի ճանաչումը. The Wall Street JournalՄենք պետք է հաղթենք Գազայի հատվածում. ՆեթանյահուՈսկեպարի բնակիչները հայտարարել են, որ Փաշինյանն իրենց այլ բան էր խոստացել ԱՄՆ-ն և Իսրայելը քննարկել են Ռաֆահում ծրագրված գործողությունըՓաշինյանն այցելեց Տավուշ, մանիպուլացրեց, վերադարձավ, սկսվեց հայրենիքի հանձնման համաձայնությունը․ Թովմայսան Արտակարգ իրավիճակ՝ Դավթաշենում. խմելու ջուրը 4-րդ օրն է՝ անխնա հոսում է ու ողողում թաղամասը «ՔՊ»-ն շարունակում է կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Զաքարյան
Քաղաքականություն

Ի՞նչ գործ ունի Տոնոյանը Սերժի Վաչոյի մտերիմ «Պատրոն Դավիթի» հետ

Բոլորովին վերջերս հպարտությամբ արձանագրեցինք, որ Հայաստանում «Կալաշնիկով» ինքնաձիգի АК-12 և АК-15 տեսակների արտադրություն է հիմնվելու:

Օգոստոսի 21-ին Մոսկվայում Royalsys Engineering ltd. ընկերության և «Կալաշնիկով» կոնցեռնի միջև ստորագրվեց պայմանագիր՝ Հայաստանում Կալաշնիկովի ինքնաձիգի նոր նմուշների արտադրություն հիմնելու մասին։

Քանի որ պայմանագիրը ստորագրեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ուստի մամուլը ջանք ու եռանդ չխնայեց այս գործարքը Տոնոյանի ձեռքբերում համարելու համար:

Ըստ ստորագրված պայմանագրի՝ հայկական մասնավոր ընկերության կողմից Հայաստանում ռուսական զենք կարտադրվի:

Սա, անշուշտ, ոգևորող հանգամանք կարելի էր դիտարկել, եթե այդ մասնավոր ընկերությունն ունենար անբիծ անցյալ ու ղեկավար, բայց արի ու տես, որ Հայաստանում ռուսական զենքի արտադրությունը տրվել է մի ընկերության, որի մասին համացանցում կան բազմաթիվ մութ պատմություններ:

Եվ այսպես. այդ մասնավոր ընկերությունը «Դի Ջի Արմս Քորփորեյշն» ՓԲԸ-ն է՝ իր սեփականատեր Դավիթ Գալստյանով, որն ավելի ուշ ներկայանում է որպես «Royalsys Engineering» Ltd․ ընկերության նախագահ, հայտնվել է արդեն դատարաններում, ԴԱՀԿ-ում և անգամ ՄԱԿ-ի ուշադրության կենտրոնում:

Օրինակ՝ այս ընկերության և Ուկրաինայի նախագահ Պյոտոր Պորոշենկոյի ու նրա հետ փոխկապակցված անձանց օֆշորային ընկերությունների միջոցով փողերի լվացման գործարքներ են կատարվել:

Գործարքը կնքվել է Գալստյանին ու Պորոշենկոյին ներկայացնող «Դի Ջի Արմս Քորփորեյշն» ՓԲԸ-ի և UKRINMASH-ի միջև, սակայն գումարի փոխանցումը կատարվել է նույն անձանց հետ կապված 2 բոլորովին այլ ընկերությունների՝ օֆշորային «Mosston Engineering» ltd.-ի և IMECO-ի միջև։

Դավիթ Գալստյանի հետ կապված հաջորդ մտահոգիչ հանգամանքն այն է, որ նա հասցրել է հայտնվել ՄԱԿ-ի և ԱՄՆ-ի «սև ցուցակներում» «Դի Ջի Արմս Քորփորեյշն» ՓԲԸ-ով զենքի անթույլատրելի վաճառքով զբաղվելու համար:

Դավիթ Գալստյանին պատկանող այս ընկերության գործը հասել է նաև ԴԱՀԿ ծառայությանը. պարզվում է, որ «Դի Ջի Արմս Քորփորեյշն» ՓԲԸ-ն նաև «ՈՒԿՐԻՆՄԱՇ» առևտրային ֆիրմային պարտք է 1.290.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ և 64.380 գրիվնա. սա Պյոտոր Պորոշենկոյի անվան հետ կապվող նույն ընկերությունն է, որին Դավիթ Գալստյանի ընկերության կողմից 275,000 եվրոյի վճար է կատարվել։

Գալստյանի ընկերությունը նաև հասցրել է տապալել Հայաստանում գործող փամփուշի գործարանի աշխատանքները․ նա խոստացել էր 40 մլն դոլարի ներդրում իրականացնել, բայց այդ խոստումը մնաց օդում կախված, իսկ գործարանն էլ փակվեց։

Այսպիսով, պարզապես անհասկանալի է, թե ինչու է Դավիթ Տոնոյանը պետության համար այս կարևոր նախագծում ներգրավվել արդեն իսկ անվանարկված Գալստյանին, չէ՞ որ դա իր մեջ լրջագույն ռիսկեր է պարունակում:

Նախ՝ այն, որ փամփուշի գործարանն իր թեթև ձեռքով փակվեց և ոչնչացվեց (հենց դրա համար էլ ստացավ «Պատրոն Դավիթ» մականունը), իսկ Գալստյանն այդ ընթացքում հարստացավ, դրան գումարած հարստացրեց նաև իր ամուսնության քավոր Վաչագան Ղազարյանին՝ Սերժի Վաչոյին, ում հետ հետագայում նաև կրկնակի քավորացավ՝ դառնալով նաև Վաչոյի դստեր կնքահայրը: Նշենք, որ ըստ հավաստի տեղեկությունների՝ հենց Դավիթ Գալստյանն է վճարել Վաչագան Ղազարյանի ազատության համար պահանջվող գրավն ամբողջությամբ։

Դավիթ Գալստյանի կյանքի ամոթալի էջերից է նաև Ղազախստանում իր գործունեությունը: Զենքի վաճառքին զուգահեռ՝ այս մարդն ունենում է նաև գիշերային ակումբ և Ալմաթայում ստանում՝ «Սուտինյոր Դավիթ» մականունը:

Այսօր այս մարդը մեր երկրի Պնախարար Դավիթ Տոնոյանի կողքին է, զբաղվում է պետության համար առանցքային նշանակության ոլորտի կուռացիայով, մասնակցում է Տոնոյանի հանդիպումներին:

Օրինակ՝ Դավիթ Գալստյանն օրերս ներկա էր նաև «Կալաշնիկով» կոնցեռնի գլխավոր տնօրենի տեղակալ Անդրեյ Բարիշնիկովի ղեկավարած պատվիրակության Դավիթ Տոնոյանի հետ հանդիպմանը: Ի դեպ, Ղազախստանից Դավիթ Գալստյանի Հայաստան տեղափոխվելու առնչությամբ հրավիրում ենք իրավապահների ուշադրությունը. բերվող փողերի հետ կապված ևս կա իրավապահների զգոնության անհրաժեշտություն։ Վերջում հավելենք, որ, ըստ մեր տեղեկությունների, այս մութ պատմություններից անտեղյակ է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ուստի նրան ևս զգոնության կոչ ենք անում։

Շարունակելի...

NEWSPRESS.am