Գագիկ Ծառուկյանի հերթական աջակցությունը Հ. Թումանյանի տուն-թանգարանին (տեսանյութ)
Փետրվարի 19-ը Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է:
Մեծանուն լոռեցու 150-ամյա հոբելյանին նրա հայրական տանը՝ Դսեղի տուն-թանգարանում, նախատեսվում են բազմաթիվ տոնական միջոցառումներ:
Դրանց բարձր մակարդակով անցկացումն էլ ստանձնել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը:
Տոնին ընդառաջ արդեն իսկ արվել են տուն-թանգարանը տեսքի բերելու մեծածավալ աշխատանքներ:
Շուտով կմեկնարկի աշխատանքների վերջին փուլը: