Ոստիկանները բախումներ են հրահրում Բագրատաշեն-Ալավերդի ճանապարհին Freedom House-ը մտահոգված է ՀՀ-ում ոստիկանության բռնությունների մասին հաղորդագրություններով Կիրանցում հարյուրավոր մարդիկ մասնակցում են ջահերով երթին Զովունի գյուղում 7 ամիս փորված «մահաբեր» փոսը՝ հերթական շղթայական ավտովթարի պատճառ ՌԴ-ն ելնում է Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ապահովման առաջնահերթությունից Պայքարի տրամադրությունը չի ընկնելու, բերման ենթարկելով չեն կարող կասեցնել զիջումների դեմ պայքարը Իսրայելի ԱԳՆ-ն գրառմամբ դիմել է Իրանի հոգևոր առաջնորդինԳրիգորյանը չի մասնակցի Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող ներկայացուցիչների հանդիպմանը Սևազգեստ սպեցնազը ուժ կիրառեց տավուշցիների հանդեպ, կան բերման ենթարկվածներ (տեսանյութ) Բերման են ենթարկվել նաև պահեստազորի գնդապետ Մախսուդյանը, «Տավուշը հանուն հայրենիքի» խորհրդի անդամը Ոստիկանները ձերբակալել են քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին Անհրաժեշտ է ՀՀ-Ադրբեջան-ՌԴ եռակողմ պայմանավորվածությունների ամբողջական իրականացում․ ՌԴ ԱԳՆ Նիկոլը թուրքին բերում է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու տուն. Աննա Մկրտչյան (տեսանյութ) «Տրամաբանության նշույլ անգամ չկա»․ Սերժ Սարգսյանը արձագանքել է Տավուշում զիջումներին Դատապարտում ենք իշխանության վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը․ հայտարարություն Անպայման նոր ալիք լինելու է, ինչի՞ մասին է խոսքը. Սերժ Սարգսյան (տեսանյութ) Տասնյակ ոստիկաններ պատ են կազմել, արգելում են փակել Բագրատաշենի ճանապարհը (տեսանյութ) ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը Հանրապետության հրապարակում է (տեսանյութ) Տղե'ք ջան, եկեք դուք ճանապարհը փակեք, մենք խելոք կկանգնենք. հոգևորականը` ոստիկաններին (տեսանյութ) Ոստիկանական նոր ուժեր հասան Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհ (տեսանյութ) «Մենք ենք մեր սարերը» ադրբեջանական կայքերում ներկայացվում է որպես «իրենց մշակութային ժառանգություն» Ավանդական ջահերով երթ դեպի Ծիծեռնակաբերդ․ ՈՒՂԻՂԱնուշ Գրիգորյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ Հայաստան եկած ռուս խաղաղապահները այսօր վերադարձել են ԼՂ Ադրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, արդեն տեղավորվում է Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան Տավուշցիները փակում են Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհը․ ՈՒՂԻՂԱրգենտինայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին Հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար Խաչատուրյանը Ֆրանսահայերի խորհրդի նախագահին է ներկայացրել ՀՀ սահմանազատման գործընթացը Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Սպիտակում, Իջևանում, Օձունում և Արզականում Նոյեմբերյան քաղաքի կադրերում 2 հիմնական էլեմենտ է աչքի ընկնում. Տիգրան ԱբրահամյանԱնահիտ Մանասյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի պատվիրակությանը Անցած 1 օրվա ընթացքում գրանցվել է 11 պատահար. 21 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԱռանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է․ ԱլիևԿառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄԱԺ նախագահն իտալացի գործընկերոջն է ներկայացրել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծըՄեզ ոչնչացնում եմ մեր հարկերով ապրող ու գոյատևող ճիվաղները. Արմեն ՄանվելյանԳյուղապետեր ջան, մի կաշկանդվեք, խոսեք կամերաների առաջ. ամեն ինչ սուտ է ասել, խոսեք. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
Ինձ չեմ տեսնում այն երկրապահ կամավորական միության շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա. ԵԿՄ-ականը դիմել է իրեն ազատելու համար
Իշխանության կողմից արարողությունը լինելու է արարողակարգային. Ծիծեռնակաբերդի հուշահամալիր մուտքը բաց կլինի 09:30-իցՍա հույսի առկայծող ճանապարհ է․․․ Ալեն ՍիմոնյանԳեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն
Ադրբեջանի ու Հայաստանի փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են․ կառավարությունը հայտարարություն է տարածել
Ընտրված է վարկաբեկման սխալ մեթոդը. ԱԱԾ պահեստազորի սպաների միությունՑեղասպանումը և հայրենիքի բռնազավթումը նոր թափ է ստանում. ԱՍԱԼԱ-ի քաղաքական ղեկավարությունՎիկտոր Օրբանը կանխատեսել է Ռուս-ուկրաինական պատերազմի ավարտըԱդրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, տեղավորվում է Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ Փաշինյան
Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ Ադրբեջանը և Հայաստանը միջնորդների կարիք չունեն մենք` երկու կողմերով, համաձայնության կհասնենք․ ԱլիևՆիկոլ Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել
Մամուլ

«168 Ժամ». «Ձախ ձեռքի գործողությունները հակասում են գլխի հայտարարություններին»

«168 Ժամ» թերթի հետ զրույցում բանակցային գործի մասնագետ, CM&Partners ընկերության ավագ խորհրդատու Արթուր Մարտիրոսյանը՝ մեկնաբանելով Ղարաբաղյան հարցի հետ կապված վերջին զարգացումները, ասել է.

«Ես երբեմն այնպիսի տպավորություն եմ ունենում, որ նախարար Մնացականյանը վարչապետից առանձին հետևում է իր բանակցային ռազմավարությանը։ Եթե վարչապետ Փաշինյանը կարող է ասել, որ ինքը բանակցություններ չի վարել Դավոսում, միայն քննարկել է գործընթացի պատմությունը և կողմերի ընկալումը, և այդ դիրքորոշումը կախված կլինի «բանակցություններ» տերմինի մեկնաբանումից, ապա պարոն Մնացականյանը միանշանակ բանակցություններ է վարել Մամեդյարովի հետ:

Հավանաբար, նրան չի հասել վարչապետի խոսքը, որ առանց Արցախի ժողովրդի՝ բանակցություններն անիմաստ են: Եվ իշխանությունը «մարսում» է դա, քանի որ Հայաստանում չկա որևէ իրական ընդդիմություն, որը պարոն Մնացականյանից կպահանջեր հաշվետու լինել Ազգային ժողովում, չկան նույնիսկ լրատվամիջոցներ, որոնք անհրաժեշտության դեպքում անգամ դատարանների միջոցով կարող են տեղեկատվություն ստանալ՝ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի հիման վրա»:

Ըստ նրա՝ ցանկացած բանակցություններում կա գաղտնիության սահման, բայց մյուս կողմից՝ հեղափոխական ամբիոնները խոստացել էին ժողովրդի ծառաների գործողություններում լիարժեք թափանցիկություն. «Այստեղ խնդիրը նույնիսկ թափանցիկությունը չէ, այլ այն, որ ձախ ձեռքի գործողությունները հակասում են գլխի հայտարարություններին»:

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի՝ Արցախը բանակցությունների սեղանին վերադարձնելու մասին հայտարարությանը, Ա, Մարտիրոսյանն ասել է. «Անկեղծ ասած, ես զարմացել էի, երբ վարչապետն իր բանակցային դիրքորոշումը նման ձևով նախանշեց: Ընդհանրապես, բանակցային գործընթացում հետևողականություն ունեցող կողմը որոշակի առավելություն ունի: Դրա համար անհրաժեշտ է «պրոցեսորի» հիշողության մեջ ինստիտուցիոնալացնել գիտելիքների պահպանման համակարգը: Երբ դա չկա, աղետ կլինի: Նման կերպ նախագահ Սահակաշվիլին իշխանության էր եկել՝ լիովին համոզված լինելով, որ բանակցությունների առումով Շևարդնաձեի կողմից արված ամեն ինչ սխալ էր:

Նոր կառավարությունը նույնիսկ իրեն նեղություն չտվեց ուսումնասիրել Հարավային Օսիայում ԵԱՀԿ համատեղ վերահսկողության հանձնաժողովի արձանագրությունները: Եվ բանակցային գործընթացի վրա «հեծելազորային» հարձակումների արդյունքում ամեն ինչ ողբերգական ավարտվեց: Մեր հարևանների կողմից մատուցված այս դասի իմաստն այն է, որ իշխանության փոխանցման դեպքում հրամայական կարգով պետք է տեղի ունենա գիտելիքի և տեղեկատվության փոխանցում՝ հներից նորին: Դա պետք է անել՝ ազգային շահից ելնելով, անկախ նրանից, թե ինչպիսի հարաբերություններ ունեն նորերն ու հները»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում