Այսօր մի շարք հասցեներում լույս չի լինիՓաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի Facebook-ի էջի ետնանկարում Իլհամ Ալիևին պատկանող հյուրանոցի լուսանկարն է. ՂազարյանԴեպի Երևան երթը կմեկնարկի Սևանի թերակղզու խաչմերուկից՝ 11։00-ինԱյսօր՝ ժամը 10։00-ին, «Շիրակը հանուն հայրենիքի» շարժման անդամները ուղևորվելու են Աբովյան քաղաք` միանալու Տավուշից սկիզբ առած երթին
Ամբողջությամբ սատարում եմ Բագրատ Սրբազանի ընթացքը. սպասեք իմ հրահանգներին. Շիրակի թեմի առաջնորդ (տեսանյութ)
Տավուշի հատվածի «սահմանազատումը» միջազգային պահանջների, մարդկանց անվտանգության ու իրավունքների կոպիտ խախտումներով է․ ԹաթոյանՀայաստանն ապրում է նոր հոգևոր վերածննդի ու զարթոնքի հերթական պատմական դարաշրջանը. Դավիթ ԱնանյանՁեր լեզվով եմ ասում` ձեզ խելոք պահեք, պարզապես ձեզ խելոք պահեք, զղջացեք, ապաշխարեք, հեռացեք բոլոր տեսակի մեղքերից. Բագրատ ՍրբազանԻնչպիսի մաղձով, թշնամությամբ, կեղծիքով 2018թ․-ին իշխանության են եկել, այնպես էլ հիմա պայքարում են բոլոր այն անձանց, նախաձեռնությունների, ուժերի դեմ, ովքեր փորձում են երկրում հասնել քաղաքական փոփոխությունների․ ԱբրահամյանԱրարատի մարզում հայրը տանը հայտնաբերել է 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր անվամբ հաշվառված հրացանըՍա ժողովրդի, ժողովրդային, պարզ, ազգային, հոգևոր ընկալումներով ապրող, հայրենիք ունեցող մարդկանց շարժում է․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)Ո՞ւր եք, Համալսարանի, Պոլիտեխնիկի, այլ բուհերի դասախոսներ և ուսանողներ. մի՞թե, ի տարբերություն Կոնսերվատորիայի ուսանողության, բոլորդ համաձայն եք հայրենիքի վաճառքին. ԻշխանյանԹերթում եմ ադրբեջանական և դե-ֆակտո իշխանություններին ծառայող հայկական մամուլը, մեկից մեկ նույն ատելությունն ու քարոզ է հայերի նկատմամբ. թյուրքագետՊատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համարՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները (տեսանյութ) Մադրիդի Ռեալը ժամանակից շուտ հռչակվեց Իսպանիայի չեմպիոն Ռուսաստանի ակտիվների օգտագործմամբ Ուկրաինային օգնության մեծ փաթեթ կհատկացվիՓաշինյանն ասում է՝ պիտի առանց 3-րդ կողմի ապրենք տարածաշրջանում․ կամ ապրել Թուրքիայի տակ, կամ՝ չապրել․ Արմեն Աշոտյան Իշխանական կեղտոտ ապատեղեկատվություն է, թե շարժմանը կարող են ուղղորդել. Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Պատկերացրեք՝ ինչքան զոհերից և կորուստներից կկարողանայինք խուսափել, եթե Նիկոլն իշխանազրկվեր 2020-ին Մեքենաների հոսքը չի դադարում դեպի Հաղարծնի վանք. քաղաքացիները միանում են Բագրատ Սրբազանի շարժմանը (տեսանյութ) Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին Մենք մի ազգի զավակ ենք, որն իրավունք չունի խեղճանալու․ Սրբազանի խոսքը՝ Հաղարծինի վանքից 2018 թ.-ից ի վեր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ մղվող պայքարը փաստացի ձախողվեց Արարատում 2-ամյա աղջնակը տաք թեյը վրան լցնելու հետևանքով ստացել է այրվածքներ և տեղափոխվել հիվանդանոց Հայության մի մեծ հատված իր վիրավոր ոգու պահանջը լրացնելու կարիք ունի․ Աստված օգնական մեր ժողովրդին․ Զաքարյան Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը օկուպացված Ակնայում հետևել է ականազերծման գործընթացին Բաքվի թիրախում օկուպացված Արցախի Ս․ Ստեփանոս եկեղեցին է․ ներկայացնում են որպես մզկիթ Հիշեցրե'ք, որ հային բնորոշ է արժանապատիվ մեռնելը, քան խայտառակված ապրելը. նամակ` Սրբազանին (տեսանյութ) Մարդիկ հոգնել են գերագույն ստահակի ստերից, ազգային նվաստացման ամենօրյա չափաբաժնից․ Ռուբեն Մելիքյան Միրանյանի դուբլի շնորհիվ Նոան հաղթեց Ալաշկերտին Երևանում պետք է միանգամից 50 հազար մարդ լինի նվազագույնը, եկե'ք, միացե'ք. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Խոշոր ավտովթար՝ Արագածոտնում. մեքենան մի քանի պտույտ շրջվել է. կան վիրավորներ Այլընտրանքային նախագծեր խումբն իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը․ Վահե ՀովհաննիսյանԲագրատ Սրբազանի շարժումը երթով գալիս է Երևան (օր 1)․ ՈՒՂԻՂ
Եկեղեցին իր պատմական առաքելության մեջ է՝ ազգապաշտպանության և ազգապահպանության․ Արմեն Աշոտյան
Շարժումը պետք է հաշտեցնի հասարակությանը, ականջալո՛ւր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ․ Հրանտ Մելիք-Շահնազարյան Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր (տեսանյութ) Սրբազանը՝ գառնուկներով, շարժվում է Երևան (տեսանյութ) Խոշոր ավտովթար՝ Երևանում. պարեկները որոնում են առեղծվածային վարորդին Շարունակվում են Նոր Արեշում գետի հենապատի փլուզման հետևանքով ջրահեռացման աշխատանքները Պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում․ Աշոտյան Հոգևոր Հայաստանը հաղթելու է «նոր» Հայաստանին Հեռու չէ այն օրը, երբ դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ կռիվ տվողները` ազատության մեջ. Աբրահամյան Բագրատ Սրբազանը երթի ժամանակ ցույց տվեց մեր հաղթանակած թագավոր Աշոտ Երկաթի խաչը (տեսանյութ) ՌԴ ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու նկատմամբՀետևյալ հասցեներում լույս չի լինիԱՄՆ-ը հուսով է, որ ՀԱՄԱՍ-ը կհամաձայնի Գազայում կրակի դադարեցմանըՀանրապետությունում տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպԵրևանում «Mercedes»-ը բախվել է մի քանի այլ մեքենայի․ տուժածներից մեկը հեռուստահաղորդավար է
Հասարակություն

Աղոթի՛ր, Ստեփանոս, աղոթիր...

Արդեն մի քանի օր է՝ համացանցում շրջանառվում է ու քննարկվում Արարատի մարզի Այգեստան գյուղի դպրոցում ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի և համայնքի հոգևոր հովվի միջև տեղի ունեցած տհաճ միջադեպը: Այն թերևս նոր զարգացումներ է ստացել:

Այն բանից հետո, երբ Հարությունյանը հեգնել էր հոգևորականին, թե ի՞նչ գործ ունի նա դպրոցում, վերջինս, իհարկե, կիրթ բացատրել էր թերուս նախարարին, թե կոնկրետ ինչ դեր ունի հոգևորն ու հոգևորականը հայոց պատմության ու կրթության գործում:

Բայց երևի կամ հոգևորականի մանրակրկիտ բացատրությունը տեղ չէր հասել նախարարին և կամ էլ նա կրկնակի բացատրության կարիք ունի, քանի որ դեռ փորձում է արդարացնել իր արարքը:

Այս գործում նախարարին օգնության է հասել նրա «փաստաբանը»՝ ՀՀ մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը... դե համենայնդեպս այս իրավիճակում նա ստանձնել է Հարությունյանի փաստաբանի դերն ու էլ ավելի անտրամաբանական բացատրություն է տվել:

Նա բարբաջել է, թե որևէ մեկը հոգևորականին ամենաթողության իրավունք չի տվել և իբր համեմատական է անցկացրել.

«Պատկերացրեք` դպրոցում տեսնեք զինվորական համազգեստով, զինված ֆիդայի, հարցնենք, թե ինչո՞ւ է դպրոցում, իսկ նա սկսի ձեզ նախատել` պատմելով հայդուկյան շարժման հայապահպանման լինելու կարևորության մասին: Հայաստանի Հանրապետությունում ամենաթողության իրավունք ոչ ոք չունի»:

Այս հայտարարությամբ նա միանգամից երկու արժեքներ է ոտնահարել. իբր քիչ էր, որ նսեմացրել է հոգևորականի դերը դպրության մեջ, դրան ավելացրել է նաև զինվորականներին:

Բայց հերթով...

Զերծ մնալով սենտիմենտալությունից՝ այնուամենայնիվ, չենք կարող չնշել, թե ինչ կապ ունի եկեղեցին դպրության հետ:

Այս պարագայում, թերևս, կրթության նախարարն է իրեն ամենաթող պատկերացրել ու ավելին՝ նա հերթական անգամ չի պահպանել էթիկայի նորմերը... նրանց համար, ովքեր դեռ կասկածում են, որ Հարությունյանը ճիշտ է արել՝ բացատրենք.

1. հոգևորականը դպրոց է եկել դպրոցի տնօրինության հրավերով: Իսկ եթե նույնիսկ այդ օրը նրան չեն էլ հրավիրել, ապա միևնույնն է՝ այնպես չէ, որ տնօրինությունը բոլորովին անտեղյակ էր քահանայի այցելության մասին: Հետևաբար՝ քահանային հարցնել, թե ի՞նչ գործ ունես դպրոցում, նշանակում է՝ չհարգել դպրոցի տնօրինության որոշումները:

2. հոգևորականները մշտապես հրավիրվել են կրթօջախներ՝ հանդիպելու ուսուցանվողների հետ և զրուցելու հավատքի, կրոնի, եկեղեցու պատմության ու համանման շատ այլ հարցերի շուրջ: Իսկ վերջում օրհնել նրանց ու հեռացել... սա բարի ավանդույթ է:

Եթե նախարարը չգիտի այդ ամենի մասին՝ կարող է խնդրել, որ իրեն հրավիրեն նման հանդիպման: Այ, եթե օրինակ նա նախապես տեղյակ պահեր իր այցի մասին, գուցե ուսուցիչներն այնպես կազմակերօեին, որ նախարարը ևս ներկա գտնվեր աշակերտների ու հոգևորականի հանդիպմաը, որպեսզի հասկանա, թե ինչքան շատ հարցեր են այս թեմայի շուրջ հետաքրքրում աշակերտներին, որոնց պատասխանները կարող է տալ հոգևորականը:

Ի վերջո՝ էլ ուրիշ ի՞նչ կարող էր անել հոգևորականը դպրոցում, քան իր օրհնությունը բերել դպրոցին: Հետաքրքիր է՝ ի՞նչ է անեցել մեղավոր հոգի նախարարի մտքով, որ այդպես ագրեսիվ է ընդունել երևույթը:

Սա հոգևորականի մասով: Ինչ վերաբերում է «զինված ֆիդայի դպրոցում» արտահայտությանը, ապա նախ պետք է նկատել, որ համեմատականը բոլորովին տեղին չէր...

Իրականում զինված ֆիդային կամ մեր օրերում ազատամարտիկն ու զինվորականը, դպրոց են գալիս դարձյալ նույն սկզբունքով՝ տնօրինության հրավերով և բացառապես երեխաների հետ խոսելու մեր հերոսների անցած մարտական ուղու մասին: Այնպես որ, երիտասարդը պետք է հասկանա, որ դպրոցում նույնիսկ զինված ֆիդայի տեսնելը վտանգավոր չէ և այդ դեպքում էլ անգամ կրթության նախարարն իրավունք չուներ ագրեսիվ վերաբերմունք ցույց տալ: 

Մի խոսքով՝ այն, ինչ տեղի ունեցավ, հակասում է մեր ազգային գաղափարախոսությանը: ԿԳ նախարարն ինքը պետք է քարոզի և հանձնարարի դպրոցներին ավելի հաճախ հրավիրել թե՛ քահանաներին, թե՛ ազատամարտիկներին: Մեր կրոնը մեր զենքն է, մեր զինվորը՝ մեր ազգայինը պահող ուժը...

Բայց դե ո՞ւմ ես ինչ ասում... եթե նախարարը հասկանար իր սխալը, պարզապես կհայցեր հոգևորականի ներողամտությունը, ո՛չ թե փոխնախարարի շուրթերով դաշտ կնետեր նոր, ավելի անհեթեթ հայտարարություն՝ կապված ֆիդայիների՝ զինվորականների հետ...

Էս ո՞ւր եք տանում երկիրը, կրթության նախարարն ամենաթո՞ղ է, որ իրեն թույլ է տալիս հարվածել մեր տարիների ընթացքում ձեռք բերած արժեքներին....

Ոչինչ չի մնում ասել անհույս պաշտոնյաներին, քան հորդորել. «Աղոթիր, Ստեփանոս, աղոթիր...»

Արմինե Մկրտումյան