Տոռնադո Թուրքիայում․ Անթալիայում տուժել է 12 մարդ
Թուրքական Անթալիա քաղաքում տեղի ունեցող տոռնադոյի հետևանքով Անթալիայի օդանավակայանի տարածքում տուժել է 12 մարդ։ Այս մասին տեղեկանում ենք NTV.ru կայքից։
Ինչպես տեղի լրատվամիջոցներն են հայտնում, բոլոր տուժածները հոսպիտալացվել են, իսկ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Նշվում է նաև, որ քամին այնքան ուժեղ է, որ շրջել է ավտոբուսներ և ոստիկանական ուղղաթիռ: