Ապրելու իրավունքը վերագտնելու համար պայքարել և ապստամբել է պետք․ Անանյան
ՀՐԱՏԱՊ. Լարված է իրավիճակը Ոսկեպար, Կիրանց և Բաղանիս գյուղերում. ՈւՂԻՂ
ԱՄՆ-ն դուրս կբերի իր զորքերը Նիգերից
Արտակարգ դեպք՝ Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում, վիճաբանության ժամանակ, 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Բացահայտվել է «Սևան ազգային պարկում» առանձնապես խոշոր չափերի հափշտակության և փողերի լվացման բազմադրվագ դեպք
Նվազագույն ծրագիրը այս գործընթացը կասեցնելն է, առավելագույնը այն է, որ այս մարդիկ պետք է չիշխանավարեն. Բագրատ Սրբազան (տեսանյութ)
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. Մովսես Հակոբյան․ «Ժողովուրդ»Էկվադորում 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվելՆույն Արցախի թեման է` որոշ առանձնահատկություններով, երբ 2018 թվականից արդեն պարզ էր, թե ինչ է տեղի ունենալու մեր երկրի հետ, բայց երկար ժամանակ այդ մասին խոսողներին, զգուշացնողներին ցանցերում «քացու տակ էին գցում». Աբրահամյան
38-ամյա որդին սպանել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ «Ժողովուրդ»Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Ողջունում ենք Ալմա-Աթայի հռչակագրի շուրջ Երևանի և Բաքվի համաձայնության մասին հայտարարությունը․ ԱՄՆ պետքարտուղար
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչըՆիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին, Բաքվում ցնծում են. «Հրապարակ»Փրկենք արցախյան մշակույթը. ընթանում է «Փրկենք՝ վաղվա համար» համահայկական հեռուստամարաթոնը (ուղիղ)Իսրայելն Իրաքում հարձակվել է իրանամետ խմբավորման շտաբի վրաԴեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է. Մեսրոպ ԱռաքելյանՀանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ»Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»Փաշինյանը «մահապարտ» է. գիտի` եթե Հայաստանը մնա, ինքը, ի վերջո, դատվելու է․ ԹևանյանԱՄՆ-ն Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների կարգավորման դիմաց Իսրայելից պահանջում է Պաղեստինի ճանաչումը. The Wall Street JournalՄենք պետք է հաղթենք Գազայի հատվածում. ՆեթանյահուՈսկեպարի բնակիչները հայտարարել են, որ Փաշինյանն իրենց այլ բան էր խոստացել ԱՄՆ-ն և Իսրայելը քննարկել են Ռաֆահում ծրագրված գործողությունըՓաշինյանն այցելեց Տավուշ, մանիպուլացրեց, վերադարձավ, սկսվեց հայրենիքի հանձնման համաձայնությունը․ Թովմայսան Արտակարգ իրավիճակ՝ Դավթաշենում. խմելու ջուրը 4-րդ օրն է՝ անխնա հոսում է ու ողողում թաղամասը «ՔՊ»-ն շարունակում է կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Զաքարյան «Նիկոլ, դավաճա՛ն» վանկարկելով՝ բաղանիսցիները փակել են միջպետական ճանապարհը (տեսանյութ) Տավուշում պետական սահմանի սահմանազատման հարցով ՀՀ իշխանության վարքագիծը հակասում է պետական շահերին Տավուշի Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն այս պահին ակցիա են իրականացնում․ Sputnik Արմենիա Կրասնոդարը հաղթեց Ֆակելին. Սպերցյանը մասնակցեց խաղին, Հարությունյանը՝ ոչ Կանաչ ժամ եկեղեցու ոչնչացումը ցեղասպանական գործողություն է՝ հարձակում մշակութային ժառանգության վրա Հայտնաբերվել է կորած քաղաքացին Ադրբեջանը ջնջել է հողի վրայից օկուպացված Արցախի Քարինտակ գյուղը Ալվարդ Ստեփանյանը դարձավ 2024 թվականի Հայաստանի մինչև 18 տարեկան աղջիկների չեմպիոն Մահացել է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի առաջին համանախագահ Կազիմիրովը ԵՄ-ն պաշտպանում է Ադրբեջանին՝ Տավուշի 4 գյուղերի հանձնման պայմանավորվածությունը «Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի հավասարական մոտեցումներից․ «Գարդման-Շիրվան-Նախիջևան» Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի 2024 թ. Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց Խաղաղապահների դուրսբերումը բարձրացնում է Ադրբեջանի նոր հանցագործությունների հավանականությունը Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը Տավուշից 2.5 գյուղի` Ադրբեջանին անցնելու որոշման մասին իշխանությունը Իրանին տեղեկացրել է (տեսանյութ) Իրապես կարծում ենք՝ տրանսպորտային կապուղիների ապաշրջափակումը կլինի խաղաղության էական գործոն․ ԱԳՆ Գետափնյա գյուղի կամրջով երթևեկությունը դեռևս մնում է դադարեցված ՔԿ-ից հայտարարում են՝ անձը խոշտանգման չի ենթարկվել, բայց քրվարույթ կնախաձեռվի Վանաձորում` իր տան լոգարանում, հայտնաբերվել է ՀՀ ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դին Հայաստանը ողջունում է Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» հայտարարությունը
Վազող տողեր

Ձեռքերդ հեռու Գարո Փայլանից. Ստրասբուրգում Թուրքիային կոչ է արել Նաիրա Զոհրաբյանը

ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը խոսել է Թուրքիայում Գարո Փայլանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու գործընթացից, պահանջելով Վեհաժողովից անհապաղ միջամտել եւ թույլ չտալ, որ թուրքական տխրահռչակ 301 հոդվածով լռեցնեն այլախոհներին։ «Միջնադարյան ինկվիզիցիայի ժամանակները անցել են և «թյուրքականությունը» վիրավորելու կեղծ մեղադրանքներով Թուրքիայում լռեցվում է ազատ խոսքը»,- հայտարարել է Զոհրաբյանը։

Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում ասել է՝

Հարգելի գործընկերներ,

Ես այսօր ուզում եմ բողոքի իմ ձայնը բարձրացնել Թուրքիայում քաղաքական գործիչների, պատգամավորների հանդեպ սկսված վհուկների աննախադեպ որսի կապակցությամբ, որոնց թվում ՝ Լեյլա Գյուվենի Էրթուգլու Քուրքչուի, Սելահաթին Դեմիտրասի դեմ: Թուրքիայում Դիարբեքիր քաղաքի դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Թուրքիայի խորհրդարան՝ 8 պատգամավորի պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու համար, որոնց թվում է նաեւ հայազգի պատգամավոր Գարո Փայլանը։ Գարո Փայլանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ստացվել նաեւ Թուրքիայի նախագահի նստավայրից։ Հերթական անգամ գործի է դրվել Թուրքիայի քրեական օրենսգրքի տխրահռչակ 301 հոդվածը, որով այդ երկրում լռեցնում եւ բանտերն են նետում այլախոհներին, լրագրողներին, ընդդիմախոսներին։ Այս խայտառակ հոդվածով ժամանակին քրեական գործ հարուցվեց թուրքահայ հայտնի մտավորական եւ լրագրող Հրանտ Դինքի հանդեպ, ով սպանվեց միայն նրա համար, որ հայ էր։ «Թյուրքականությունը վիրավորելու» անհեթեթ հոդվածով նաեւ բազմաթիվ թուրք մտավորականների հանդեպ են հարուցվել կեղծ քրեական գործեր։ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը, Եվրոպական խորհրդարանն ու մեր Վեհաժողովը բազմաթիվ անգամներ անդրադարձել են միջնադարյան ինկվիզիցիային բնորոշ այդ հոդվածին, սակայն թուրքական քաղաքական էլիտան մնաց անդրդվելի։ Եվ, հարգելի գործընկերներ, ի՞նչ է ասել Գարո Փայլանը, որ Էրդողանն ու թուրքական արդարադատությունը ընկալել են որպես թուրք ազգությանը վիրավորանք։ Իսկ Գարո Փայլանն ընդամենը ներկայացրել է Դիարբեքիր քաղաքում տիրող իրավիճակն ու ասել՝ «Դիարբեքիրի ամեն անկյունում կարելի է զրահատեխնիկա եւ ջրցան մեքենաներ տեսնել, ինչը հիշեցնում է Հիտլերի եւ Մուսոլինիի ժամանակները»։ Ընդամենը սա։ Հիմա, հարգելի գործընկերներ, կարո՞ղ եք ասել, փաստի պարզ արձանագրումը ինչպե՞ս կարող է նսեմացնել թուրք ազգին և Թուրքիային։

Բայց, պարզվում է, Էրդողանը որոշել է, որ թուրք ազգն ու համայն Թուրքիան Փայլանի այս նախադասությունից մեծապես նվաստացած ու անարգված են եւ պահանջում է պատգամավորին զրկել անձեռնմխելիությունից։

Հարգելի գործընկերներ, 21-դարում, երբ թվում էր, թե միջնադարյան ինկվիզիցիայի ժամանակները անցել են, մենք տեսնում ենք, թե ինչպես են Թուրքիայում փորձում լռեցնել ազատ խոսքն ու ազատ միտքը։ Թուրքիան ԵԽ անդամ է և ես դիմում եմ, ես խնդրում եմ, ոչ, ես պահանջում եմ մեր Վեհաժողովից թույլ չտալ, որ Գարո Փայլանի և մնացյալ քաղաքական գործիչների հանդեպ տեղի ունենան հակաիրավական գործողություններ եւ պահանջել Թուրքիայից հրաժարվել խայտառակ 301 հոդվածից, որով Թուրքիայում ամեն օր ու ժամ լռեցվում է ազատ խոսքը, ազատ միտքն ու այլակարծությունը: