Պաշտոնական. Մարիո Բալոտելլին նոր ակումբ ունի
Ֆրանսիական «Նիսի» հարձակվող Մարիո Բալոտելլին տեղափոխվել է Մարսելի «Օլիմպիկ»: Այս մասին տեղեկանում ենք ակումբի թվիթթերյան միկրոբլոգից, որտեղ հետաքրքիր տեսանյութի միջոցով բացահայտվում է, որ Բալոտելլին տեղափոխվել է Մարսել քաղաքի թիմ:
Ընդգծենք, որ Մարիոն անվճար է տեղափոխվել ակումբ, քանի որ նրա պայմանագիրն ավարտվել էր «Նիսի» հետ և նա ազատ գործակալի պայմաններով եկել է «Օլիմպիկ»: