Ֆրանսիայում բուտիկի վերանորոգման ժամանակ գտել են 17-րդ դարի կտավ
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի բուտիկներից մեկում վերանորոգման ժամանակ աշխատակիցները հայտնաբերել են 17-րդ դարի կտավ:
Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից:
Խոսքը գնում է ֆլամանդյան ծագում ունեցող նկարիչ Առնո դե Բուեզի մասին, ով եղել է Լյուդովիկոս 14-ի առաջին նկարիչը:
Ինչպես հաղորդում է The New York Times պարբերականը, բուտիկի տնօրենը նկարն իր միջոցներով կվերականգնի, իսկ այն կմնա բուտիկի ներսում: