Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Դամասկոսին. կան զոհեր
Հունվարի 20-ի լույս 21-ի գիշերը իսրայելական օդային ուժերն ավիահարվածներ են հասցրել Դամասկոսի ուղղությամբ: Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից:
Այս նորությունը հաստատել են ռուսական ռազմական ուժերը: Ավիահարվածների հետևանքով չորս սիրիացի զինվորական է զոհվել, ևս վեցը ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ:
Ավիահարվածների հետևանքով խաթարվել է նաև Դամասկոսի օդանավակայանի գործունեությունը: