«Ժամանակ». Հայաստան-«Գազպրոմ» բանակցությունները եղել են ձևական, արդյունքը՝ կանխորոշված

Այս թեմայով
- Հայաստանը հայտնվել է ամանորի անցկացման ցանկալի երկրների շարքում
- ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները համատեղ հայտարարություն են արել
- Բրատիսլավայում մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը (ֆոտո)
- Հայաստանում վիկինգների կուլտուրան ա. գազելի շոֆեռը մեքենայում սառը զենք է պահում ու ինձ սպառնում կտրել վիզս. Արտյոմ Կարապետյան (տեսանյութ)
«Ժամանակ» թերթը գրում է.
«Հայաստանին վաճառվող ռուսական գազի սակագնի թանկացումը կատարվել է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի գծած սխեմայի շրջանակում: Գաղտնիք չէ, որ Կարապետյանը կապեր ունի «Ռուսգազարդում», և գազի թանկացումը իրականացվել է Կարապետյանի նախկինում իրականացված թալանը թաքցնելու համար:
Ըստ էներգետիկ փորձագետների՝ եթե գազի գինը չթանկանար, իրական հնարավորություն կար այն իջեցնելու 15 դոլարով, չնայած այլ հաշվարկներով՝ դա կարելի էր անել մինչև 30 դոլար հազար խորանարդ մետրի հաշվարկով: Համոզելով ռուսներին բարձրացնել գազի սակագինը՝ Կարապետյանը հասել է նրան, որ իսպառ չեզոքացնի գազը սպառողներին ավելի էժան վաճառելու հնարավորությունը:
Հայաստանի կողմից «Գազպրոմի» հետ բանակցում էր փոխվարչապետ, նախկինում «Արդշինինվեստ» բանկի կառավարիչ Մհեր Գրիգորյանը, ով տարբեր կապերով կապված է ինչպես Ռոբերտ Քոչարյանի, այնպես էլ Կարեն Կարապետյանի հետ: Վերջինս շատ լավ տեղեկացված է եղել այս սխեմայի գործարկումից, և հիմա արդեն պարզ է, որ Հայաստան-«Գազպրոմ» բանակցությունները եղել են ձևական, իսկ արդյունքը՝ կանխորոշված»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում