Քաղաքացիների 24 տոկոսը երկրում անվտանգային խնդիրներ է տեսնում. «GALLUP»Արման Սարոյանը դեռ Մասյացոտնի առաջնորդարանում է, բայց որքան ձգի, այնքան մեծանալու է վնասն ու մեր պահանջի չափը. Արա ԶոհրաբյանՄեծ վնաս չի եղել, նույնիսկ մի քանի հարյուր մարդ էլ դուրս չի եկել փողոց. Պապոյանը՝ ՌԴ սահմանափակումների հետևանքների մասինՓաշինյանը նենց էր ձուկը նկարագրում՝ յուղոտ, զզվելի, որ ես ձկան կարիքս լատվիական շպրոտներով էի բավարարում. Խաչատրյանը՝ ՊապոյանինԹուրքիայի հետ սահմանների չճանաչման խնդիր չկա . ՓաշինյանԵԱՏՄ-ից դուրս գալը Հայաստանի տնտեսական աճի վրա կարող է ունենալ 0.65 տոկոսային կետի ազդեցություն․ Պապոյան12 տարին չլրացած անչափահասի նկատմամբ uեքunւшլ բնույթի բnնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՄենք ասում ենք՝ գազի գինը ցածր է, ես ասում եմ՝ ցածր չի. Պապոյան (տեսանյութ)Ուկրաինան հարվածել է Կրասնոդարի նավթավերամշակման գործարանին«Տապակա»-ի մոտ ավտոմեքենան կայանելու պատճառով ծեծկռտnւք է տեղի ունեցել. ռեստորանի 24-ամյա աշխատակիցը վիրավnրվել էԵթե ասում եք՝ ԵԱՏՄ-ին ավելի շատ տալիս ենք, քան ստանում՝ ինչո՞ւ դուրս չենք գալիս. Բաղդադ էլ շատ խուրմա կա, եթե չես կարողանում առնել՝ չես օգտվում. Խաչատրյան (տեսանյութ)
Սահմանադրությունը՝ իշխանության քաղաքական առևտրի սեղանին․ երբ երկրի հիմնական օրենքը դառնում է արտաքին պահանջների թիրախ
Հայաստանի օկուպացված պահպանվող տարածքները Սյունիքում. Hetq
Դատախազությունը միտումնավոր ձգձգում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ գործի քննությունը. Պաշտպան
Վլադիմիր Վարդանյանն ընտրվեց ՍԴ նախագահ
Համայնքային ոստիկանությունը նոր պետ ունի«Խառը-խշտիկ խոսեցին ՔՊ-ականները. հիմա եթե ԵԱՏՄ-ն վնաս է՝ էհ, «զադերշկան» ինչո՞ւմն է. ասենք՝ ռադներդ քաշեք». Մանուկյանի հարցը վրդովեց Պապոյանին. «Խառը-խշտիկը ո՞րն է» (տեսանյութ)Հրազդանում տեղի է ունեցել վիճաբանությnւն-ծեծկռտnւք. մասնակիցներից մեկը մահացել է
Արաքսի սահմանապահ գոտիներում բնապահպանական իրավախախտումներ են բացահայտվել. ԲԸՏՄ
«Եթե ինչ-որ բանի գինը 100 դրամ է, պետք է վճարել 100 դրամ, ոչ թե 80 դրամ+20 դրամի ինքնիշխանություն»․ ՊապոյանԱդրբեջանից իջեցված պահանջով սահմանադրական գործընթացը կուղեկցվի ապоրինnւթյnւնների, բռնnւթյnւնների և կալանավորումների ալիքով. ԱբրահամյանՏեղի կունենա Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը․ նա ՔԿՀ-ից պատգարակով կկտեղափոխվի դատական նիստերի դահլիճՋերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով․ սպասվում է ձյունՔՊ–ական պատգամավոր Սոնա Ղազարյանը 4 օրով կգործուղվի ԼոնդոնՄյուս ուժերը նեղված են. «Հրապարակ»Ծանրամատրի ԱԱ․ այսօր հանդես կգա Գարիկ ԿարապետյանըՈղբերգական ավտովթար. Ագարակ-Աշտարակ երթուղին սպասարկող «JAC» մակնիշի մարդատար միկրոավտոբուսը բախվել է հողաթմբին և կողաշրջվել2 տարբեր դատավոր քննում էին Սամվել Կարապետյանի կալանքի հարցը. «Հրապարակ»Ի՞նչ ունեցվածք ունի ՀՌՀ նախագահ Տիգրան ՀակոբյանըԱդրբեջանի օդանավակայանները կարող էին դառնալ Իրանի հետախուզական գործողության թիրախՄինչև Ժամը 17:00-ը լույս չի լինիՍԴ նախագահի ընտրության շուրջ խաղաթղթերը խառնվել են․ ինչ է սպասվում այսօր․ «Ժողովուրդ»Ֆրանսիայում ցույցերը թեժանում են. կան վիրավորներ եւ հարյուրավոր ձերբակալվածներՓակվել են բազմաթիվ գործարաններ և ընկերություններ. «Հրապարակ»«ԹՐԻՓՓ-ը բարով-խերով անենք, պլոտնի անցնելու ենք եկեղեցուն». «Իրավունք»Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից․ ՌԴ ԱԳՆՄանրամասներ «արտակարգ հավաքից». «Հրապարակ»
Դավիթ Համբարձումյանը կգլխավորի Մասիսի ավագանու ընտրություններին մասնակցող «Կառուցող» դաշինքի ցուցակը
Աննախադեպ նիստ է եղել. Վիլեն Գաբրիելյանը կաշվից դուրս է եկել. «Հրապարակ»Քաղաքապետի ընտրություններին մասնակցելու մտադրություն երբևէ չեմ ունեցել. Նաիրի Սարգսյանը հերքել էԳևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»Առաջիկա օրերին նոր աղմկոտ ձերբակալություններ են սպասվում․ «Իրավունք»ԱԱԾ մեկուսարանի խայտառակ պայմանները․ Ռոբերտ Քոչարյանը՝ մի քանի քառակուսի մետրում, քրեական հեղինակությունները՝ նույն խցերում․ «Ժողովուրդ»
Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանին հրավիրել են դատախազություն
Փարսյանի դեմ հաղորդում տվող են փնտրում. «Հրապարակ»Թրամփի վարչակազմը պատերազմի ընթացքում Իրանի հետ գաղտնի քննարկել է Իրանի քաղաքացիների արտաքսումը. Associated PressՇվեդիան երկարաձգել է սահմանային հսկողությունը՝ մատնանշելով Ռուսաստանի Դաշնությունից բխող սպառնալիքըՌԴ ՀՕՊ ուժերը մեկ օրում խոցել են ուկրաինական 35 անօդաչու թռչող սարքՖիննախը պարզաբանել է առողջության ապահովագրավճարների փոխհատուցման կարգի փոփոխությունըՊաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանին հրավիրել են դատախազություն
Հասարակություն

«Պապա, ե՞րբ ենք գնալու էս ջարդած տնից»․ Արմավիրի մարզպետը քանդվող շենքի բնակիչներին հորդորել է համբերել (ֆոտո)

Արմավիրի մարզի Լենուղի համայնքի 4-րդ կարգի վթարային երկու շենքի 22 ընտանիք ամեն պահի վտանգի մեջ է։ 

Խնդիրը մի քանի տասնյակ տարվա պատմություն ունի։ Շենքերը կառուցվել են 30-ականներին, ու այս տարիների ընթացքում հիմնանորոգումների չեն ենթարկվել։ Վաղուց իրենց դարն ապրած, շուրջ 90 տարվա խարխլված ու կիսաքանդ շենքերը թվում է՝ ամեն պահի կփլուզվեն։ Խնդրի մասին մի քանի անգամ բարձրաձայնել են լրատվամիջոցները, իսկ պատկան մարմիններն այդպես էլ անհաղորդ են մնացել։ Այնպես որ՝ այսօր շենքերն իրենց բնակիչներով անտեսվել են։

NEWSPRESS.am-ի հետ զրույցում բնակիչներից Մկրտիչ Սահարյանը նկատեց, որ իբր քիչ է անչափահաս երեխաների հետ ապրում են ամեն րոպե փլատակների տակ մնալու վախը սրտում, նաև զրկված են գազից ու կոմունալ բոլոր հարմարություններից։

«Ընդհանրապես ոչ մի հարմարություն չկա՝ սկսած բաղնիք-զուգարանից, խոհանոցից։ Բոլորը մեկ տեղում են։ Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ դաժան վիճակում է 22 ընտանիք։ Ջուրը ձեռքով կրում են վերև, հետո էլ կեղտաջրերն իջեցնում ներքև։ Էս շենք ոչ մեկը հարս չի ուզում գալ, իսկ եկողներն էլ էլի հետ են գնում»,- պատմում է մեր զրուցակիցը։

Նրա ընտանիքն այս շենք է տեղափոխվել 30 տարի առաջ։ Մկրտիչ Սահարյանն ինքը 3 անչափահաս երեխայի հայր է։ Հազիվ ընտանիքն է պահում ու սեփական ուժերով նոր տուն գնելու հնարավորություն չի տեսնում, բայց երեխաների հետ այս պայմաններում ապրելու ուժ չունի։ Ասում է, որ շենքի հագահիգիենիկ, անմխիթար վիճակի ու խոնավության պատճառով, երեխաները հաճախ են հիվանդանում։

«10 օրը մեկ 7-8 հազար դրամի դեղ եմ առնում։ Բժիշկն ասում ա՝ տան պայմաններից ա։ Երեխեքս էլ ամեն օր ասում են՝ պապա, ե՞րբ ենք գնալու էս ջարդած տանից։ Երեխաներիս համար մղձավանջ է դարձել արդեն այս տունը»,-ասաց Մկրտիչ Սահարյանը։

Այս շենքերը թվով 3-ն էին․ 2015 թվականին մի շենքի բնակիչներին կառավարությունը գումար հատկացրեց՝ 6 մլն 600 հազար դրամ, իսկ երկու շենքերի բնակիչների ճակատագիրն այդպես էլ մնաց օդում կախված։

Բնակիչների խոսքով՝ իշխանափոխությունից հետո դիմել են նաև Արմավիրի նոր մարզպետին՝ Համբարձում Մաթևոսյանին, սակայն վերջինս հորդորել է համբերել։

«Համբերելու տեղ այլևս չի մնացել․ ինչի՞ն համբերենք, երբ շենքն ամեն պահի կարող է փլուզվել։ Սա հրատապ հարց է»,- նկատեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ նույնիսկ չի էլ եկել տեսնի, թե ինչ վիճակում է շենքը։

NEWSPRESS.am-ը փորձեց կապ հաստատել նաև մարզպետի հետ՝ հասկանալու համար, թե ինչ ընթացքի մեջ է խնդիրը։ Մարզպետարանից պատասխանեցին, որ Համբարձում Մաթևոսյանը խորհրդակցության է։ Նրանք հետաքրքրվեցին, թե ինչ հարցով ենք զանգահարել և հատնեցին, որ խորհրդակցությունն ավարտելուն պես՝ մարզպետը կզանգահարի։ Սակայն մեկ ժամվա ընթացքում այդպես էլ զանգ չստանալով, որոշեցինք կրկին զանգահարել։ Այս անգամ արդեն ոչ ոք չպատասխանեց մեր հեռախոսազանգին։

Պատրաստ ենք հրապարակել նաև մարզպետի պարզաբանումը։

Արմինե Մկրտումյան