23-ամյա տղան 3 միլիոն ռուբլու դիմաց ցանկացել է սպանել իր ամբողջ ընտանիքին
Սոչիի 23-ամյա բնակչին պետք է դատեն, քան որ նա ցանկացել է սպանել իր ընտանիքի անդամներին, այդ թվում նաև՝ իր փոքր քրոջը: Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից:
Ըստ նախնական տեղեկությունների՝ երիտասարդն այդ քայլին ցանկացել է դիմել, որ բնակարան ստանա ծովի ափին:
Ավելի վաղ հայտնի է դարձել այն ոստիկանի ինքնությունը, ով այս խաղը խաղացել է տղայի գլխին: Ոստիկանն իր մոտ պահել է նաև ձայնագրությունները: Տղան իր ընտանիքի դիմաց պահանջել է 3 միլիոն ռուբլի:
Հաղորդվում է նաև, որ ոստիկանի մոտ կան նաև մանրամասներ այն մասին, թե տղան ինչպես պետք է սպաներ իր ընտանիքի անդամներին: