«Հրապարակ». Մանվել Գրիգորյանի երկսենյականոց աշխատասենյակը՝ Էդուարդ Բաբայանին

Այս թեմայով
- Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ Էդուարդ Բաբայանն այցելել է Սյունիքի մարտական դիրքեր (տեսանյութ)
- Էդուարդ Բաբայանի աջակցությամբ աբովյանցի դպրոցականներն այցելել են մայրաքաղաքի թանգարաններ (տեսանյութ)
- Ես ընդհանրապես մարդ չեմ ծեծում. Էդուարդ Բաբայան
- Դեբատը չեք մարսել դո՛ւք, պարոն Մարուքյան. ԲՀԿ խոսնակի 11 կետանոց պատասխանը՝ Մարուքյանին
«Հրապարակ» թերթը գրում է.
«Նոր իշխանությունը ԲՀԿ-ին «վտարում» է խորհրդարանի նոր կորպուսի իրենց նախկին աշխատասենյակներից, որտեղ այսուհետ նստելու են «Իմ քայլի» պատգամավորները, բացառությամբ այն հանձնաժողովների նախագահների ու տեղակալների, որոնց աշխատասենյակները տեղակայված են այդ կորպուսում։ Դրանք, որպես կանոն, 2-3 սենյականոց աշխատասենյակներ են, որտեղ հնարավոր է երբեմն մինի-նիստեր հրավիրել։
Իսկ ԲՀԿ-ականներն ամբողջությամբ կտեղափոխվեն դահլիճի մի կողմը՝ Ծառուկյանի ու ԲՀԿ խմբակցության աշխատասենյակների հատված, որտեղ գտնվում էին նաև նախորդ գումարման գեներալների սենյակները։ Մանվել Գրիգորյանի երկսենյականոցն էլ բաժին է հասել ոչ թե Վարդան Ղուկասյանին, այլ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի նախկին պետ Էդուարդ Բաբայանին»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: