Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ»Տեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՀայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների ղեկավարները սահմանին պարբերաբար հանդիպումներ են անցկացնումԿառավարության 2024 թվականի ապրիլի 25–ի հերթական նիստը` ուղիղ միացմամբՏեղին է Փաշինյանի այն բնորոշումը` Հայաստանին «մեշոկի» պես այս կողմից այն կողմ են շպրտում. «Փաստ»Օդի աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՏարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի. «Հրապարակ»Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»ՓԾ-ն զգուշացնում է. ՀՀ-ում կան փակ ճանապարհներԸնդդիմադիրները հիասթափված են. «Հրապարակ»Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»«Քարֆուր»-ի տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ» Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ուժերի հավասարակշռությունը Հարավային Կովկասում կարող է փոխվել Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում 24 ժամ ջուր չի լինի Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Ուկրաինային աջակցելու մասին օրենքը ընդունելու համարՈւժայինները ոչնչով չեն տարբերվում հայրենիքը աճուրդի հանած հակապետական իշխանությունից. Աբրահամյան Ամերիկացի սենատորները «Այո» են ասել Ուկրաինային տրվող ռազմական օգնությանըԹուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը «Ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ» Հյուսիսային Կորեան և Իրանը ամրապնդում են ռազմական կապերըԱլիևը հայտարարել է, թե Տավուշում սահմանազատում սկսելու առաջարկը Բաքուն է արել Պայքարը միս ու արյուն կարող է ստանալ, երբ բերվի քաղաքական դաշտ․ Դավթյան Ավելի լավ է չապրել, քան դառնալ թուրքի ճորտ․ Շարմազանով Բաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել․ «Ազատություն» Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունակում է փակ մնալ․ Կիրանցում պայքարը շարունակվում է Չնայած սարսափներին, որ առերեսվեց՝ չի կոտրվել պայքարը շարունակելու հայ ժողովրդի կամքը «Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ ՀՀ-ն օկուպացրել է ԼՂ-ը. Կիրակոսյանի ելույթը՝ ՄԱԿ-ի ԱՄԴ-ում Ցեղասպանության ճանաչումը նախ և առաջ անվտանգության խնդիր է, ինչը կրկին ապացուցվեց․ «Մենք կանք» Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային նշանի տեղադրումը, ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ Լեռնային Ղարաբաղում հայերի ցեղասպանությունից հետո մենք պետք է ակտիվացնենք մեր ջանքերը․ ԱՄՆ սենատոր Կենտրոնում այս պահին լարված իրավիճակ է․ բերման ենթարկվածներ կան, ԱԺԲ-ի աջակիցներին ծեծել են Ցեղասպանության ճանաչումը և ԼՂ հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություն չեն․ The Boston Globe 1,5 մլն․ հայ սպանվեց Թուրքիայի կողմից, արտաքսվեց 100-ավոր մտավորական․ Շվեդիա-ՀՀ բարեկամության խումբ Չեմ զարմանա, որ շատ շուտով Հայոց Ցեղասպանության ընթացքում «անպաշտպան ու անմեղ թուրքերի դաժանաբար սպանության» մեղքը Նիկոլը բարդի հայ ժողովրդի վրա․ ԶաքարյանԻ՞նչ է անելու Փաշինյանը հաջորդ անգամ՝ քանդելո՞ւ է Հայոց ցեղասպանության թանգարանը Հայոց ցեղասպանության ժխտողականությունը անվտանգային դաշտի իրական սպառնալիք է և հանցակցություն Ո՞ւմ անունից է հակառուսական արտահատություններ հնչել․ ՌԴ ԱԺ վերին պալատից պարզաբանում են պահանջում Տավուշում բողոքը շարունակվում է, թշնամին չպետք է մտնի մեր հող․ ՈՒՂԻՂ Սա պայքար է հանուն ճշմարտության ու ընդդեմ ստի Պահանջատիրական ցույց՝ Թուրքիայի դեսպանատան մոտ՝ Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Հրդեհ՝ Կամո գյուղում․ այրվել են տուն և անասնագոմ Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի
Քաղաքականություն

«Եթե հաշիվներ պարզելու կարիք կա, պարզեք դահլիճից դուրս»․ թեժ բանավեճ՝ ԲՀԿ-ական և ԼՀԿ-ական պատգամավորների միջև

Այսօր՝ հունվարի 16-ի ԱԺ նիստի ժամանակ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանն ԱԺ ամբիոնից քննադատեց Հայաստանի արտաքին քաղաքականությունը։ Մասնավորապես, անդրադառնալով Ուկրաինայում Հայաստանի նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանի վարած քաղաքականությանը, նա նկատեց, որ նրա  օրոք վատացել են հայ-ուկրաինական հարաբերությունները:

«Մանուկյանը սպասարկել է ռուսական շահերը, համագործակցել քրեական տարրերի հետ»,-հայտարարեց Բաբաջանյանը։

Արձագանքելով նրա հայտարարությանը՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը պնդեց, որ Բաբաջանյանի մեղադրանքներն ադրբեջանական քարոզչության թեզերն են: Արման Աբովյանը, 3 տարի լինելով Անդրանիկ Մանուկյանի խորհրդականը, ամբիոնից պաշտոնապես հայտարարեց, որ Բաբաջանյանի առաջ քաշված թեզերն իրականության հետ աղերս չունեն։

«Պարո՛ն Բաբաջանյան, ի՞նչն է Ձեզ ստիպում, որ ասում եք՝ վատացել էին հարաբերությունները։ Ի՞նչն է Ձեզ ստիպում զրպարտել, ու զբացվել շարունակական զրպարտությամբ, այ էդ հարցը պետք է մի հատ հասկանանք»,-ասաց Աբովյանը։

Աբովյանի այս հարցը վրդովեցրեց ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին։ Նա սկսեց տեղից աղմկել ու «հին» ու «նոր» Հայաստան տարանջատել։

«Ի՞նչ հին Հայաստան, ես չեմ հասկանում»,-ամբիոնից ասաց Աբովյանը։

Այդ ժամանակ բանավեճին միացավ նաև  ԲՀԿ-ական պատգամավոր Հրանտ Մադաթյանը։ Քանի որ դահլիճում միացված բարձրախոսներ չկային, ուստի դժվար էր որսալ, թե կոնկրետ ինչ են խոսում պատգամավորները, բայց Մարուքյանը բորբոքվեց այն աստիճան, որ տեղից վեր կացավ ու մոտեցավ Մադաթյանին։ Ամբիոնի մոտից նրանց մոտեցավ նաև Աբովյանը և ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը, ովքեր փորձում էին հեռացնել Մարուքյանին։

Ի վերջո ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը կոչ արեց դադարեցնել վիճաբանությունը։

«Խնդրում եմ դահլիճում պահպանել լռություն: Հերթագրվեք և ամբիոնից խոսեք։ Խնդրում եմ պահպանեք հարգանք ԱԺ պատգամավորի կարևոր ինստիտուտի նկատմամբ, միմյանց նկատմամբ և ԱԺ նախագահության նկատմամբ: Հետայսու, եթե հաշիվներ պարզելու կարիք կա, պարզեք դահլիճից դուրս»,-ասաց Միրզոյանը:

Երբ կրքերը փոքր-ինչ հանդարտվեցին, Արման Աբովյանը նկատեց, որ Արման Բաբաջանյանի կողմից առաջ քաշվեցին ադրբեջանական թեզեր։

«Այստեղ բոլոր արտահայտությունները, որ եղան, Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանի հասցեին, բացառապես սուտ էին: Հիմնականում արտացոլում էին ադրբեջանական տեսակետը: Ես չգիտեմ՝ դուք ում ջրաղացին եք ջուր լցնում»,-վրդովված ասաց Աբովյանը՝ հավելելով, որ թույլ չի տա, որ այս ամբիոնից ապատեղեկատվություն հնչի։