Վտանգավոր համաճարակ՝ ամերիկյան ճամփորդական նավում
Ամերիկյան Oasis of the Seas խոշոր ճամփորդական նավում, որը ճանապարհորդներով լի մեկնել է Կարիբյան ծովածոց, խիստ վտանգավոր ինֆեկցիա է հայտնաբերվել: Այս մասին տեղեկանում ենք BBC կայքից:
Նավում այս պահին շուրջ 9 հազար մարդ կա, որոնցից երեք հարյուրը, այդ թվում և անձնակազմի անդամները, վարակվել են վտանգավոր վիրուսով, որի հիմնական ախտանիշները ցանն ու սրտխառնոցն են: Նավի բժիշկներն առաջին օգնությունն են ցուցաբերում վարակվածներին, իսկ Royal Caribbean ընկերությունը, որին պատկանում է նավը, հայտարարել է, որ նավը շտապ վերադառնում է Ֆլորիդա:
Ընկերության ներկայացուցիչը հավելել է, որ բոլոր ուղևորներին կվերադարձվի իրենց տոմսի արժեքը: