Բացառիկ ձայնագրություն․ Ղազախստանում մահացածի ընտանիքը հաշտվել է ձերբակալվածի պապիկի հետ
Ութերորդ օրն է՝ Կարագանդայում տեղի ունեցած ծեծռկտուքի շուրջ կրքերը չեն մարում: Բողոքի ցույցերի պատճառ դարձած միջադեպը, ըստ պաշտոնական աղբյուրների, տեղի է ունեցել Ամանորի գիշերը քաղաքի ռեստորաններից մեկում՝ երիտասարդների երկու խմբերի միջև: Դանակով հասցված հարվածների հետևանքով 23-ամյա տղամարդ է զոհվել, մի քանի հոգի տարբեր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ղազախստանի ոստիկանության փոխանցմամբ, միջադեպի մասնակիցներից երեքը հայեր են՝ ծանր հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են Թորգոմ Մալխասյանը և Սոխակ Մալխասյանը, գործով անցնող Նարեկ Գուրուրյանի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել: Ընդհանուր առմամբ՝ ծեծկռտուքի ինը մասնակիցներից ութը ձերբակալված է:
Ղազախստանի իրավապահ մարմինները տարածած հաղորդագրությունում հերքել են շրջանառվող ենթադրությունները, թե ծեծկռտուքը միջէթնիկ բնույթ է կրել: Ըստ տարբեր աղբյուրների՝ թե՛ հարձակվողների, թե՛ հարձակման ենթարկվածների թվում տարբեր ազգությունների ներկայացուցիչներ կային:
Համացացում է հայտնվել բացառիկ տեսանյութ, որից պարզ է դառնում, որ Ղազախստանում մահացածի ընտանիքը հաշտվել է ձերբակալվածի պապիկի հետ: