Վաղը կորոշվի Ռոբերտ Քոչարյանի գրավով ազատ արձակելու հարցը
Վաղը՝ հունվարի 9-ին, ժամը 14։00-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում կշարունակվի ՀՀ երկրորդ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ դատաքննությունը։
Հիշեցնենք, որ տարվերջին դատարանը հետաձգեց Ռոբերտ Քոչարյանին կալանքից գրավով ազատ արձակելու միջնորդության քննությունը:
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները վստահեցնում են, որ այս դրությամբ դատարանը բավարար հիմնավորումներ ունի` գրավ կիրառելու համար, սակայն նրանք հրաժարվում են խոսել գրավի չափի մասին՝ հայտարարելով, որ գրավի չափի սահմանումը թողել են դատարանի հայեցողությանը։
Հարկ է նկատել, որ ըստ շրջանառվող որոշ լուրերի էլ խոսքը 20 մլն դրամի մասին է։