Ուկրաինայում լրանում է ռազմական դրության ժամկետը
Այսօր Ուկրաինայում լրանում է ռազմական դրության ժամկետը, որը հաստատվել էր 30 օր առաջ՝ Ռուսաստանի սահմանին մոտ գտնվող 10 շրջաններում: Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից:
Հատուկ դրությունը մտցվել էր այն բանից հետո, երբ Կերչի նեղուցում ռուսներն ուկրաինացի նավաստիների էին ձերբակալել՝ նեղուցն անօրինական մտնելու մեղադրանքով:
Այս ընթացքում արգելվում էր նաև 16-ից 60 տարեկան Ռուսաստանի քաղաքացի հանդիսացող տղամարդկանց մուտքն Ուկրաինա: