Սա Երևանի ավագանին է «детка», սա Ձեզ համար «Ազիզյանները» չի. Մարինա Խաչատրյանը՝ Հայկ Մարությանին
Երևանի ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Հայկ Մարության հայտարարությանը, որով նա, ըստ էության, նախորդ ավագանուն մեղադրեց անգործության մեջ:Խաչատրյանը, մասնավորապես, գրել է.
«Պարոն Մարության
մինչ Դուք զբաղված էիք «Ազիզյանների» հերթական սերիան նկարահանելով և եթերը անպարկեշտ, ցածրորակ ու հակադաստիարակչական տեքստերով լցնելով, Երևանի նախորդ ավագանու ընդդիմադիր ուժերն իրենց կյանքն ու առողջությունը չէին խնայում Երևանի կառավարումը փրկելու գործում։
Այդ մարդկանց ջանքերի շնորհիվ ավագանին սկսեց գործել որպես քաղաքապետարանի կառավարումն իրապես վերահսկող կառույց։ Կարծում եմ, պարզապես անշնորհակալ ու ամոթալի է նրանց կատարած աշխատանքը չտեսնելու տալը։
Ավելին, ես վստահ եմ, որ նաև նրանց գործունեության շնորհիվ հնարավոր եղավ իրականացնել հեղափոխություն և Ձեզ նվիրել քաղաքապետի աթոռը։
Ինչևէ, կատարած աշխատանքն ու պայքարը չտեսնելը Ձեր սուբյեկտիվ մոտեցումն ու խնդիրն է։
Քանի-որ Դուք այդքան «արդարամիտ» ու Երևանի բյուջեն «խնայող» դուրս եկաք, ապա, որպես այդ դաշտում «կռիվ տված» մարդ և ՀՀ հպարտ քաղաքացի, պահանջում եմ, որ Դուք.
1. հրապարակայնորեն ներողություն խնդրեք Ձեր արտաբերած խոսքերի համար
2. դադարեցնեք ներկայիս ավագանու անդամներին 55 000 դրամ փոխհատուցում տրամադրելը, քանի-որ մենք համոզված չենք, որ նրանք այդ գումարը ստանալով ինչ-որ բարենպաստ գործ կկատարեն մեր քաղաքի համար
Սա Երևանի ավագանին է «детка», սա Ձեզ համար «Ազիզյանները» չի»։