ՀՐԱՏԱՊ. Լարված է իրավիճակը Ոսկեպար, Կիրանց և Բաղանիս գյուղերում. ՈւՂԻՂ
ԱՄՆ-ն դուրս կբերի իր զորքերը Նիգերից
Արտակարգ դեպք՝ Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում, վիճաբանության ժամանակ, 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Բացահայտվել է «Սևան ազգային պարկում» առանձնապես խոշոր չափերի հափշտակության և փողերի լվացման բազմադրվագ դեպք
Նվազագույն ծրագիրը այս գործընթացը կասեցնելն է, առավելագույնը այն է, որ այս մարդիկ պետք է չիշխանավարեն. Բագրատ Սրբազան (տեսանյութ)
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. Մովսես Հակոբյան․ «Ժողովուրդ»Էկվադորում 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվելՆույն Արցախի թեման է` որոշ առանձնահատկություններով, երբ 2018 թվականից արդեն պարզ էր, թե ինչ է տեղի ունենալու մեր երկրի հետ, բայց երկար ժամանակ այդ մասին խոսողներին, զգուշացնողներին ցանցերում «քացու տակ էին գցում». Աբրահամյան
38-ամյա որդին սպանել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ «Ժողովուրդ»Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Ողջունում ենք Ալմա-Աթայի հռչակագրի շուրջ Երևանի և Բաքվի համաձայնության մասին հայտարարությունը․ ԱՄՆ պետքարտուղար
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչըՆիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին, Բաքվում ցնծում են. «Հրապարակ»Փրկենք արցախյան մշակույթը. ընթանում է «Փրկենք՝ վաղվա համար» համահայկական հեռուստամարաթոնը (ուղիղ)Իսրայելն Իրաքում հարձակվել է իրանամետ խմբավորման շտաբի վրաԴեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է. Մեսրոպ ԱռաքելյանՀանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ»Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»Փաշինյանը «մահապարտ» է. գիտի` եթե Հայաստանը մնա, ինքը, ի վերջո, դատվելու է․ ԹևանյանԱՄՆ-ն Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների կարգավորման դիմաց Իսրայելից պահանջում է Պաղեստինի ճանաչումը. The Wall Street JournalՄենք պետք է հաղթենք Գազայի հատվածում. ՆեթանյահուՈսկեպարի բնակիչները հայտարարել են, որ Փաշինյանն իրենց այլ բան էր խոստացել ԱՄՆ-ն և Իսրայելը քննարկել են Ռաֆահում ծրագրված գործողությունըՓաշինյանն այցելեց Տավուշ, մանիպուլացրեց, վերադարձավ, սկսվեց հայրենիքի հանձնման համաձայնությունը․ Թովմայսան Արտակարգ իրավիճակ՝ Դավթաշենում. խմելու ջուրը 4-րդ օրն է՝ անխնա հոսում է ու ողողում թաղամասը «ՔՊ»-ն շարունակում է կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Զաքարյան «Նիկոլ, դավաճա՛ն» վանկարկելով՝ բաղանիսցիները փակել են միջպետական ճանապարհը (տեսանյութ) Տավուշում պետական սահմանի սահմանազատման հարցով ՀՀ իշխանության վարքագիծը հակասում է պետական շահերին Տավուշի Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն այս պահին ակցիա են իրականացնում․ Sputnik Արմենիա Կրասնոդարը հաղթեց Ֆակելին. Սպերցյանը մասնակցեց խաղին, Հարությունյանը՝ ոչ Կանաչ ժամ եկեղեցու ոչնչացումը ցեղասպանական գործողություն է՝ հարձակում մշակութային ժառանգության վրա Հայտնաբերվել է կորած քաղաքացին Ադրբեջանը ջնջել է հողի վրայից օկուպացված Արցախի Քարինտակ գյուղը Ալվարդ Ստեփանյանը դարձավ 2024 թվականի Հայաստանի մինչև 18 տարեկան աղջիկների չեմպիոն Մահացել է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի առաջին համանախագահ Կազիմիրովը ԵՄ-ն պաշտպանում է Ադրբեջանին՝ Տավուշի 4 գյուղերի հանձնման պայմանավորվածությունը «Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի հավասարական մոտեցումներից․ «Գարդման-Շիրվան-Նախիջևան» Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի 2024 թ. Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց Խաղաղապահների դուրսբերումը բարձրացնում է Ադրբեջանի նոր հանցագործությունների հավանականությունը Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը Տավուշից 2.5 գյուղի` Ադրբեջանին անցնելու որոշման մասին իշխանությունը Իրանին տեղեկացրել է (տեսանյութ) Իրապես կարծում ենք՝ տրանսպորտային կապուղիների ապաշրջափակումը կլինի խաղաղության էական գործոն․ ԱԳՆ Գետափնյա գյուղի կամրջով երթևեկությունը դեռևս մնում է դադարեցված ՔԿ-ից հայտարարում են՝ անձը խոշտանգման չի ենթարկվել, բայց քրվարույթ կնախաձեռվի Վանաձորում` իր տան լոգարանում, հայտնաբերվել է ՀՀ ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դին Հայաստանը ողջունում է Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» հայտարարությունը Հայաստանը համաձայնել է վերադարձնել 4 գյուղերը. Ադրբեջանի ԱԳՆ

IT ոլորտը Հայաստանում զարգացել է միջազգային տեմպին համապատասխան, բայց եթե աջակցություն ունենայինք, այլ հարթության վրա կգտնվեինք

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն
Կարեն Վարդանյանի խոսքը «Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած «Տեղեկատվական տեխնոլոգիաներ. ՀՀ-ում ոլորտի զարգացման հեռանկարները» թեմայով հանդիպում-քննարկման ժամանակ

Տեղեկատվական տեխնոլոգիաների փուլը անցել է: Մենք այն հատեցինք 2006-2007 թվականներին: ՏՏ ոլորտը դարձավ լոկոմոտիվ, որն իր հետեւից տարավ տարբեր ուղղություններ: Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը հետեւեց ինդուստրիալ չափումների ոլորտը, ապա ինդուստրիալ ավտոմատիկայի ոլորտը: Հետո եկան ինժեներական կոմպլեքս լուծումները… արդեն տասնյակ ընկերություններ ունենք, որ կոմպլեքս ինժեներական լուծումներ են առաջարկում, որտեղ կա եւ էլեկտրոնիկա, եւ մեխանիկա եւ այլն: Այսօր արդեն նախատեսվում է ստեղծել նանոտեխնոլոգիաների ասոցիացիա…

Խոսելով խնդիրների մասին: Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում կարեւորագույն նշանակություն ունի կրթության խնդիրը: Լավ մասնագետի պահանջարկ կա ամբողջ աշխարհում: Եվրոպայում եւ Միացյալ Նահանգներում բարձրագույն տեխնոլոգիաների ոլորտում երեք միլիոն թափուր աշխատատեղ կա այսօր: Սա մեզ՝ հայերիս համար ֆանտաստիկ պատմական շանս կարող է դառնալ՝ հաշվի առնելով, որ կարեւոր չէ , թե որտեղ է գտնվում տեխնոլոգիական ընկերությունը: Առաջարկվող գործերը բազմաբնույթ է, իսկ հայերը ինժիներական կոմպլեքս լուծումներ գտնելու մեջ վատ դրսեւորումներ չունեն: Ես անձամբ կնպատակադրվեի այդ երեք միլիոնից 50000-ը բերել Հայաստան: Ամենաբարդ, ամենակրետիվ պահանջող գործերը…

Ամեն տեղ կարելի է նոր լուծումներ գտնել, եթե մի փոքր երկար մտածենք: Ասում ենք մասնագետ չկա: Բայց ամեն զորակոչին 15 հազար երիտասարդ է գնում բանակ: Իսկ ի՞նչ կլիներ, եթե երեկոյան դասընթաց կազմակերպվի, ուսուցանվի էլեկտրոնիկա, էլեկտրոտեխնիկա, ծրագրավորում… վատ կլինե՞ր: Բանակից հետո երիտասարդները մինիմում գիտելիքներ կունենային եւ կիմանային, որ գոնե 100000 դրամ աշխատավարձ կարող են ստանալ, միաժամանակ մասնագետների պակասը կլրացվեր:

Մենք Արմաթ ծրագիրն ենք սկսել դպրոցներում, որտեղ երեխան տասը տարեկանից սկսում է ծրագրավորել, հետո ռոբոտներ են ստեղծում, հետո ավելի բարձր կարգի լեզու, եռաչափ մոդելավորում են սովորում ու վստահ կարող եմ ասել, որ մենք հիանալի սերունդ ունենք: Վերջերս եռաչափ մոդելավորման պատանիների Հայաստանի առաջնությունը եղավ: 40 թիմ էր մասնակցում եւ ուրախությամբ կարող եմ նշել, որ երեխաները շատ առաջ էին գնացել անցյալ տարվա համեմատ: Հայաստանի ամենահեռավոր գյուղերից մասնակիցներ ունեինք: 13-14 տարեկան երեխաներ էին, որոնք հրաշալի գործեր էին ստեղծել:

Ակնհայտ է, որ տասը տարի հետո ավտոմեքենաները լինելու են առանց վարորդ, սա շատ խիստ մարտահրավեր է: Աշխարհում յոթ միլիարդ մարդ հայտնվելու է ոչ պիտանի վիճակում, որովհետեւ մարդկության մեկ տոկոսը բավական է, որ մեր սնունդը ապահովի, մի քանի տոկոսը, որ մատակարարման ոլորտում աշխատի, մի քանի տոկոսն էլ, որ բոլոր սարքավորումները նախագծի: Մնացած մարդիկ ինչ պետք է անե՞ն: Մնում է հրազենը վերցնեն, իրար սպանեն…Ես սա առանց կատակի եմ ասում, աշխարհը դրան է գնում…

Քանի որ բոլորը չեն կարող տեխնոլոգիական համայնքի մեջ մտնել, մեր շանսը այն է, որ այլ մասնագիտություններում, այլ ոլորտներում մաքսիմալ կրեատիվ գտնվենք, այդ կրեատիվը կցենք տեխնոլոգիական ոլորտին, որպեսզի կարողանանք պիտանի լինել մեզ եւ աշխարհին: Կարեւոր է որ կրեատիվ լինեն նաեւ մյուս ոլորտների մասնագետները՝ բժիշկները, լեզվաբանները, մնացած մասնագետները իրենց ոլորտներում: Այդ կրեատիվությունը համադրեն բարձր տեխնոլոգիաների ոլորտի հետ եւ դառնանք բարձր տեխնոլոգիական երկիր: Մեր երկրի պաշտպանությունը նույնպես այդ կոնտեքստի մեջ պետք է դիտարկել:

Մեր երկրում չկա հաղթանակի պատկեր՝ ոչ միայն ռազմական ասպեկտից, այլ նաեւ տնտեսական, բարոյական… Չունենք այն դրոշը, որի հետեւից պետք է գնանք: Որպես երկիր 30 տարի կառավարվել ենք դրսից: Մենք ունցել ենք փաստացի անկախ երկիր, բայց ապրել ենք, որպես գաղութ: Այս տիպի երկրներում փոփոխությունը վերեւից սպասելը անմտություն է: Մենք սպասում ենք, որ վերեւից ինչ -որ մեկը պետք է փոփոխություն անի, իսկ վերեւում կանգնած է գաղութի ներկայացուցիչը: Իմ կարծիքով հաջողակ են այն երկրները, որոնք ինքնակազմակերպվում են: Գերմանիայում աշխատունակ մարդիկ շաբաթը հինգ ժամ ժամանակ են ծախսում իրենց շահերը պաշտպանելու համար: Մենք քան՞ի րոպե ենք ծախսում մեր շահերը Հայաստանում պաշտպանելու համար: Մենք հանգիստ նստում ենք, քաղաքական պայքարը մեզ համար դարձնում է ֆուտբոլային հետաքրքիր հանդիպում ու հանգիստ սպասում , թե՝ ինչ պիտի արվի մեզ համար վերեւից: Մենք պետք է ինքնակազմակերպվենք ինչ-որ ոլորտում, մեր միսիան ստեղծենք, մեր փոքր խմբի հաղթանակի դրոշը ստեղծենք: Մի ուրիշ խումբ էլ ուրիշ տեղ ինքնակազմակերպվի իր հաղթանակի դրոշը կերտի, հետո միավորվեն այդ խմբերը: Երբ ներքին ստրուկտուրաներ կստեղծվեն, վերեւից ճնշումը կթուլանա, պահանջները կնվազեն ու աստիճանաբար կդառնանք անկախ երկիր: Մենք այդ մշակույթը պետք է ստեղծենք ու զարգացնենք: Այս հանրային հանդիպում- քննարկումը, օրինակ, ինձ շատ ուրախացրեց:

IT ոլորտը Հայաստանում զարգացել է միջազգային տեմպին համապատասխան, բայց եթե մենք աջակցություն ունենայինք պետության կողմից, օրինակ, եթե ներդրում արվեին ռազմարդյունաբերության ոլորտում, այժմ բոլորովի այլ հարթության վրա կգտնվեինք: Այժմ Հայաստանում նոր իրողություն է ու մենք մեծ սպասումներ ունենք:

Տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը վերջապես մասնագետ է եւ գլուխ է հանում ոլորտից: Մենք դիմել ենք վարչապետին, որ ինովացիաների եւ բարձր տեխնոլոգիաների նոր նախարարություն լինի: ԱԱԾ-ի հետ ստորագրել ենք փոխըմբռնման հուշագիր, որպեսզի ոլորտը օգնի նաեւ անվտանգության հարցերում: Դրական տենդենց է նաեւ այն, որ ռազմաարդյունաբերությունը բաժանվում է բանակից: Դրական փոփոխությունների միտում կա, այդ պրոցեսը, ուղղակի, շատ դանդաղ է առաջ գնում:

Մենք պատերազմական երկրում ենք ապրում: Այս առումով մեր ոլորտի կարեւորագույն խնդիրներից պետք է լինի տարածքային ապակենտրոնացումն է: Բարձր տեխնոլոգիական ոլորտը պետք է կենտրոնացված չլինի Երեւանում: Ինչը մենք ունեցել ենք Խորհրդային միության տարիներին՝ բարձր տեխնոլոգիական քաղաքաներ են եղել Արտաշատը, Չարենցավանը, Հրազդանը, Էջմիածինը եւ այլն: Բարձր տեխնոլոգիական արտադրություն է եղել նաեւ որոշ գյուղերում, օրինակ Եղեգիսի գործարանը եւ այլն: Այսօր դա պետք է նորից վերականգնել: Շվեյցարիայի նման երկիրը այնքան բունկեր ունի, որ կարող է տեղավորել իր ողջ ժողովրդին: Նրանք հասկանում են լրջությունը: Մենք այդպիսի խնդիրների մասին ընդհանրապես չենք մտածում: Ընդամենը 50 ինքնաթիռ է պետք, որպեսզի վտանգի ժամանակ Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտը դուրս գա Հայաստանից: Տեղափոխվի, օրինակ, Դուբայ միացնի իրենց համակարգիչը ցանցին ու շարունակի աշխատել դրսում: Առաջին հերթին անվտանգության մասին պետք է մտածել:

Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնություն
«Երեւակ» լրատվական-վերլուծական խումբ