Թույլ նյարդեր ունեցողներին խնդրում եմ չդիտել. ՖԲ օգտատերը հրապարակել է կադրեր՝ կառավարության առջև կնոջ ինքնահրկիզման պահից (տեսանյութ)
Ֆեյսբուքյան օգտատեր Գեղամ Գևորգյանը իր էջում տեսանյութեր է հրապարակել, թե ինչպես է կառավարության դիմաց մի կին փորձում ինքնահրկիզվել:
Տեսանյութերին կից՝ օգտատերը գրել է.
«Թույլ նյարդեր ունեցողներին խնդրում եմ չդիտել!!
Այսօր մի քաղաքացի (հաշմանդամ կին) ինքնահրկիզվեց կառավարության շենքի դիմաց։ Ինքնահրկիզվեց օրեր շարունակ դրա մասին նախազգուշացնելուց հետո, ինքնահրիզվեց, քանի որ անուշադրության էր մատնված պետության կողմից, քանի որ ուշադրությունը դեպի տոնածառն ա, քանի որ վերջին օրերին կառավարության շենք մտնողներին չէր հետաքրքրում էտ կինը, հետաքրքրում էր, թե ում՝ ինչ պաշտոն են տալու։
Հարգելի ՀՀ կառավարություն, մայիսի 8֊ից անցել է ավելի քան 7 ամիս, և այս դեպքը հստակ նշմարում է, որ շենքի ներսում, մեղմ ասած, ամեն ինչ չէ, որ կարգին է, և Երևանի քաղաքապետարան ջան, մերսի շատ թանկարժեք տոնածառի համար, հո մեր տոնածառի գումարով հարիֆները խտացրած կաթ չէին ուտելու։
Նիկոլ Փաշինյան ջան, նայիր, հարգելի՛ս,ՀՀ քաղաքացին այլևս երջանկությունից այրվում է։
Հ.Գ. մեծ խնդրանք հորդոր, պահահանջ քաղաքական սուբյեկտներին և օբյեկտներին. սույն թեման չշահարկել ոչ մի դեպքում»։
Օգտատիրոջ գրառումն ու տեսանյութերը՝ այստեղ