Միջազգային համագործակցություն. աջակցություն՝ փախստականների հրատապ կարիքները հոգալու նպատակովՀանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ սենատոր Մենենդես
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. հայտարարություն
Չեն հարցնում` ինչպե՞ս ես դու մեզնից մեկը, եթե դու, քո կինը, քո երեխաները պտտվում են 100 հազար դոլարանոց մեքենաներով, ես չգիտեմ` իմ երեխայի ուսման վարձը ոնց տամ. մարտունեցի «խոպանչու» տեսանյութը հրապարակած օգտատեր (տեսանյութ)Արցախից ՌԴ խաղաղապահ զորախմբի հեռանալով՝ ամրագրվում է, որ ուժեղանում է թուրքական գործոնը. ԱբրահամյանԴավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակՌուսաստանն արդեն պարտվել է ավելի նշանակալից պատերազմում՝ աշխարհին ցույց տալով ձեր դաշինքի «հուսալիությունը», ճանապարհ բացել և ոգեշնչել պանթուրքիստական շարժմանը․ Վազգեն Մանուկյանի նամակը՝ ԶատուլինինԴոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ինէսօր եկել է, կառավարության նիստին խոսում է «կիստաներից ու գիշերամիզությունից»․․․ Ես լեգիտիմ իրավունք ունե՞մ մտածելու, որ քո հաջորդ կլոունադայի արարին էս նախապատրաստում Ապրիլի 24-ին ընդառաջ․ ՀՀԿ անդամԹբիլիսիում ցույցերը դեռ շարունակվում են«Դինամո» մարզադահլիճում թաեքվոնդոյի մարզիչը հայհոյանքներ է հնչեցրել ֆեդերացիայի նախագահի հասցեին, ապա ծեծել նրանԱլիևն ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
Լեռնային Ղարաբաղի հայերը պետք է ապահով վերադառնալու հնարավորություն ունենան. Զախարովա
Թուրքիայի կաուչուկի գործարաններից մեկում ուժգին հրդեհ է բռնկվելՀարություն Միքայելյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնի պետՉինաստանն աջակցում է «Խաղաղության խաչմերուկի» իրագործմանը և համագործակցության հնարավորություն է տեսնում «Գոտի և ճանապարհ» ծրագրի շրջանակներում. Չեն Ժուն՝ Արշակյանին
Վարդենիսում տաքսու վարորդն ու ևս մեկ տղամարդ 13-ամյա աղջկա են բռնաբարել. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կետրոնն ավարտում է իր գործունեությունըԱրթիկում համաքաղաքացիների միջև վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ․ 16-ամյա պատանին կալանավորվել էԳարեգին Բ-ն նոր նշանակումներ է արել. նա նոր հանձնակատար ունիՈստիկանությունում բռնություններ չկան. Երևանի ոստիկանապետԱՄՆ-ն ու ԵՄ-ն «կդավաճանեն» Հայաստանին․ Մարիա Զախարովա
«Կանցավիկների իշխանությունը». Վազգեն Սաղաթելյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Գիշերամիզությամբ զորակոչվում են բանակ, որ հետո ծառայությունից ազատվեն․ գիշերամիզություն ունեցող զինծառայողները չեն խուսափի ծառայությունից․ ՊապիկյանՄահվան ելքով վրաերթի հեղինակ դարձած և փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել էՀավաքական ատելությունից մարդկանց դրդում են անձնական վրեժխնդրության. Գերասիմ ՎարդանյանԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպում են ունեցել վանաձորցիների հետ (տեսանյութ)
Սամվելի 7 մլն դրամ գրավի գումարը հավաքելու համար ունենք ընդամենը 2 օր. Ռուբեն Մելիքյան
«Լունապարկում» մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից. մայրը պնդում է, որ աշխատակիցները չեն ամրակապելՀՀ քաղաքացու գրպանը ռեզինից չէ․ Վահե ԳրիգորյանՄիզող ոստիկանների պատմությունը ծանր հանցանքից շուտով կդառնա անեկդոտ, այնուհետև կմոռացվի. փաստաբան«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի՝ տրանսպորտային միջոցների համար նախատեսված անցագրային կետում հայտնաբերել են մարիխուանաՌուսաստանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմՍամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող․ նոր մանրամասներ՝ ՔԿ-իցՄեզ համոզում էին՝ եթե ռուս խաղաղապահը դուրս գա ԼՂ-ից, ապա Սկանդինավյան խաղաղապահը կգա, սպասում ենք. Էդմոն Մարուքյան
Ձեզ թվում ա` ես արժանապատվություն չունե՞մ. Փաշինյանը խոսել է հարգանքը, բարի համբավը, հիշատակը զոհաբերելու մասին (տեսանյութ)
Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
ԱՄՆ-ը և 48 այլ երկրներ դատապարտել են Իրանի հարձակումն Իսրայելի վրաՓաստերը ևս մեկ անգամ հաստատում են, որ սահմանազատման գործընթացը խախտում է մարդկանց իրավունքներն ու անվտանգությունը. «Թաթոյան» հիմնադրամԱյժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ»Պիտի ասել՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է՝ առևտուր կանենք․ Փաշինյանը՝ տավուշցիներինՓաշինյանը մեզ ասել է` Խրեմլու գյուղը տալու եմ և վերջՃապոնիայում գիշերը տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժել է ութ մարդՔաշքշուկի, հրմշտոցի հետևանքով ակցիայի վայրում գտնվող քաղաքացիներից մեկի ոտքի պրոթեզը դուրս եկավ«Գոտկատեղից ներքև հարվածները մի կողմ դնել ու գնալ լուծումների հետևից». Մելքումյան (տեսանյութ)Ադրբեջանի հակագիտական հայտարարությունները՝ Խաչենի իսլամական դամբարանի մասինՔաղաքացիները փակեցին Աբովյան փողոցը․ ՈւՂԻՂԻնքնանպատակ փոփոխություններն ու տոտալ ձախողումները. «Փաստ»Կառավարության 2024 թվականի ապրիլի 18–ի հերթական նիստը՝ ուղիղ միացմամբ
Մշակույթ

Որդեկորույս մորը «գիժ անտեր» անվանած Արթուր Իսպիրյանն այժմ պապանձվել է. Մշակնախը քանդվում է, ինքը՝ լռությամբ աթոռ պահում

Մշակութային գործիչ, կոմպոզիտոր և, ի վերջո, ՀՀ մշակույթի նախարարության կողմից քանիցս «Տարվա լավագույն երգիչ» կոչման արժանացած Արթուր Իսպիրյանն այժմ վստահ չի կարողանում ասել՝ լա՞վ է, որ Մշակույթի նախարարությունը լուծարում են, թե՞ ոչ։

«Իմ քայլը» դաշինքով Երևանի ավագանու կազմում հայտնված երգիչ-կոմպոզիտորը նիստից առաջ, լրագրողից իմացավ, որ նախարարության աշխատակիցները բողոքի ակցիա են անում կառավարության շենքի դիմաց և պահանջում չլուծարել նախարարությունը։

«Հիմա դեռ բողոքո՞ւմ են»,-իրավիճակի մասին իր մեկնաբանությունը տալու փոխարեն՝ հարցրեց Իսպիրյանը և իմանալով, որ այդ պահին արդեն բողոքի ակցիան ավարտված է, ասաց․ «Հա՛, լավ է»։

Նա, ըստ էության, չպատասխանեց իրեն ուղղված հարցին, թե ճի՞շտ էր, թե՞ ոչ, որ նախարարությունը լուծարվեց։

«Դե խորհրդային տարիներից հետո այնքան էլ արդյունավետ չէր աշխատում, դժվարանում եմ պատասխանել՝ ճի՞շտ էր, թե՞ չէ․․․ դե կսպասենք կտեսնենք՝ ճիշտ էր, թե ոչ»,- պատասխանեց կոմպոզիտորը։

Սա մշակույթի ներկայացուցչի պատասխանն էր։ Այն, որ նախարարությունը արդյունավետ չէր աշխատում, դա իհարկե բոլոր ժամանակի իշխանությունների սխալ գործունեության արդյունք է։ Մշակույթի նկատմամբ անտարբերությունը բերեց դրան։ Այսօր հարկավոր էր ո՛չ թե վերջնականապես սպանել այդ մշակույթը, այլ վերակենդանացնել այն, զարկ տալ։ Ճիշտ կառավարման եղանակներ մտածելու,  համակարգը ֆինանսավորելու, ծախսեր ներդնելու և մշակույթը զարգացնելու փոխարեն՝ ընտրվեց ամենակարճ ճանապարհը՝ նախարարությունը մասնատվեց։

Ինչպես պետք է,  օրինակ, թատրոնների, համերգային ծրագրերի ու համանման այլ հարցեր լուծեն Կրթության և գիտության նախարարությունը կամ քաղաքաշինության կոմիտեն, որոնց այլևս վերապահված է այդ գործառույթը, դժվար է ասել: Ակնհայտ է, որ կառավարությունն այդպես էլ չհասկացավ, թե ինչ է նշանակում մշակութային քաղաքականություն, ու ստացվեց այն, ինչ ունենք այսօր։ Նախարարության լուծարմամբ՝ սար ու ձորեր խոստացող կառավարությունն ազատեց իրեն գլխացավանքից ու ծախսերի հոգսից։

Նոր կառավարությունը Հայաստանում ո՛չ միայն վերջնականապես սպանեց մշակույթը, այլև Ամանորի նախաշեմին աշխատանքից, ասել է թե՝ ապահովվածությունից, զրկեց մի քանի տասնյակ ընտանիքի։

30-40 տարի ոլորտում իրենց վաստակն ունեցած մարդիկ այսօր այլևս գործազուրկ են։ Այսպես է պատկերացնում երկրի վարչապետի ժ/պ-ն Հայաստանը՝ առանց սեփական մշակույթի։

Հենց սրա մասին պետք է խոսեր մշակույթի ներկայացուցիչ Իսպիրյանը, բայց լռեց․․․

Մեկ այլ պարագայում գուցե հայտնի կոմպոզիտորը տար իր գնահատականը, քննադատեր, ինչպես եղել է նախկինում՝ ժամանակ առ ժամանակ, սակայն այս պարագայում լռեց․․․

Լռեց, որովհետև սա իր դաշինքի ղեկավարի, իր առաջնորդի որոշումն է։

Լռեց, քանի որ յուրայինների սխալը քննադատել չի կարող։

Լռեց, քանի որ նրա համար կարևոր չէ, թե մի քանի տասնյակ տարբեր տարիքի ու կիրթ աշխատողներ նոր տարվա նախաշեմին ընդմիշտ զրկվեցին աշխատանքից, կարևոր չէ, որ հենց այդ մեռնող մշակույթի ներկայացուցիչն է ինքը․․․ Իսպիրյանի համար կարևորն այն է, որ նա, անկախ մշակույթի վախճանից, մնա իր ձեռք բերած աթոռին ու ինքն էլ գործազուրկ չդառնա․․․

Իսկ ինչու նա այդպես համեստորեն չէր լռում, երբ կառավարության դիմաց որդեկորույս մայրն անհույս ու ողբալով պահանջում էր բացահայտել իր որդու սպանությունը։ Անզուսպ տենչով Իսպիրյանը նետվեց կառավարության պաշտպանությանը, տարիներ շարունակ արդարության համար պայքարող անօգնական տիկնոջը ասելով՝ «Գիժ անտեր․․․»։ Այն ժամանակ հարկավոր էր իր ղեկավարին սիրաշահել խոսքով, իսկ այսօր՝ լռությամբ․․․  սա է քաղաքական գործիչ կամ ավելի ճիշտ՝ գործիք դարձած Իսպիրյանի մշակույթը․․․

Արմինե Մկրտումյան