Մեքենա վաճառողները դժգոհ են. նրանց հարցը ՊԵԿ-ից տեղափոխել են Ֆիննախի տիրույթ
Այս պահին կառավարության դիմաց իրենց խնդրով հավաքվել են մեքենա վաճառող մի շարք քաղաքացիներ։ Նրանք հույս ունեն կառավարության նիստից հետո հանդիպել Ֆինանսների նախարարի հետ։
Ինչպես նախորդ անգամ՝ Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցչի հետ հանդիպման ժամանակ, այսօր ևս NEWSPRESS.am-ի հետ զրույցում բողոքի մասնակիցները նշեցին, որ հարկից չեն խուսափում և պատրաստ են հարկ վճարել, բայց խելամիտ տարբերակով։
Որպես այդպիսին՝ նրանք բերում են հարևան Վրաստանի օրինակը։
«Թող ամեն մի վաճառքի համար հարկ սահմանվի, մենք էլ մուծենք»,- մեզ հետ զրույցում ասաց բողոքողներից մեկը։
Դիտարկմանը, թե նրանց նախորդ ակցիայի ժամանակ ՊԵԿ ներկայացուցիչը հանձնարարեց ներկայացնել իրենց առաջարկը, ակցիայի մասնակիցները պատասխանեցին, որ ՊԵԿ-ից այժմ էլ ասել են, որ խնդիրն իրենց տիրույթում չէ այլևս, և պետք է հանդիպեն Ֆինանսների նախարարի ժ/պ-ի հետ։
Նրանք սպասում են նիստի ավարտին։