«Նաիրի Հունանյանին խորհուրդ եմ տվել սպորտով զբաղվել»․ Արտակ Զեյնալյան
ՀՀ արդարադատության նախարարի ժ/պ Արտակ Զեյնալյանն այցելել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչության կազմակերպիչ Նաիրի Հունանյանին։ Այդ մասին նա հայտնեց լրագրողների հետ զրույցում։
Զեյնալյանը Հունանյանի հետ խցում առանձնազրույց է ունեցել։ Արտակ Զեյնալյանը չհայտնեց մանրամասներ, թե կոնկրետ ինչ թեմաների շուրջ է խոսել կալանավորի հետ։ Նա ասաց միայն, որ խոսել են նաև պահման վայրի հետ կապված հարցի շուրջ։
Նախարարի ժ/պ-ն նաև խորհուրդներ է տվել Նաիրի Հունանյանին։
«Խորհուրդ եմ տվել սպորտով զբաղվել, քանի որ դրա անհրաժեշտությունը կար»։