ՆԱՏՕ-ն դեմ է Կոսովոյի նոր որոշմանը
Կոսովոյի ինքնահռչակ հանրապետության խորհրդարանը համամիտ է այն գաղափարին, ըստ որի, պետք է ստեղծվի միասնական բանակ՝ անվտանգության ուժերի հիման վրա:
Սերբական ղեկավարությունն այդ առիթով հայտարարել է, որ ինքնահռչակ Կոսովոյի այդ որոշումը դեմ է միջազգային նորմերին: Դրա դեմ հանդես է եկել նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: Նա ափսոսանք է հայտնել, որ Կոսովոյի խորհրդարանը նման որոշում է կայացրել:
Նրա խոսքերով՝ նման որոշման համար շատ վատ ժամանակ է ընտրվել: