ԱՄՆ-ն լրագրողի սպանության մեջ մեղադրում է Սաուդյան Արաբիայի արքայազնին
ԱՄՆ սենատը հայտարարություն է տարածել, որով Սաուդյան Արաբիայի արքայազնին մեղադրում է լրագրող Ջամալ Հաշոգիի սպանության համար: Այդ մասին հայտնում է Ntv.ru-ն:
Սենատը կոչ է արել պաշտոնական Էլ Ռիադին՝ պատասխանատվության ենթարկել լրագրողի սպանության մեջ բոլոր մեղավորներին: Ավելի վաղ ստամբուլյան դատարանը պահանջել էր Էլ Ռիադից 15 սաուդցիների արտահանձնել, ովքեր մեղավոր էին լրագրողի սպանության մեջ, սակայն վերջինս հրաժարվել էր: