Մակրոնը հնարավոր է համարել ապագայում Ֆրանսիայի նախագահի պաշտոնին վերադառնալըԿոլիզեումը կրկին բացվել է զբոսաշրջիկների համար 22-ամյա աշխատակցի մահից հետոԱՄՆ-ը ստուգում է զորքերի պատրաստվածությունը Կուբայի շուրջ հնարավոր գործողության դեպքումԾննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել. ԱՄՆ դեսպանատունԻնձ համար անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաներըՆերկա իշխանությունը փորձում է դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ ԲադալյանԿիպրոսը Շենգենյան գոտի մտնելուց առաջ կվերանայի «ոսկե վիզաների» ծրագիրըԵվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Սերգեյ ԼավրովՀայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՔննարկվել են բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերԹրամփի վարկանիշն ընկել է ռեկորդային 32 տոկոսի․ հանրապետականներն ավելի հաճախ են դժգոհում տնտեսությունիցԼավրովը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ամբիոնից ԱՄՆ-ից պահանջել է ազատ արձակել Վենեսուելայի նախագահին և նրա կնոջըԿատարի վարչապետը Նեթանյահուին անվանել է Գազայի խաղաղության ծրագրի առաջխաղացման գլխավոր խոչընդոտըԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱյսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն ԱզիզյանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըԴավիթ Կարապետյանը և Կոմֆորտ Էրոն անդրադարձել են ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքինՎրացական ընդդիմությունում Ադրբեջանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Կուրմուխի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբՔննարկվել են Հայաստանի և Ֆիլիպինների միջև հարաբերությունների զարգացման հնարավորություններըՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԼեհաստանում Ուկրաինայի մի քաղաքացի դանակով հարձակվել է վանքի վրա․ քահանա է զոհվելԹուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքըՎուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասինԻշխանությունները գալիս և հեռանում են, կեղծիքները բացահայտվում են․ միայն Քրիստոս է մնումԶիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարումՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ում մասնակցել է առևտրի և ներդրումների խթանմանը նվիրված քննարկմանըԵրևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներինԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավորԱչքը շոյող պատկեր է, մերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. ՀարությունյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՔննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցերՀայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը SpaceX-ի տիեզերանավով Միջազգային տիեզերակայան կմեկնիԻշխանականները ստեղծում են տպավորություն, թե Հայաստանի ու Արցախի ղեկավարներն ապրել են դատարկ պարծենկոտությամբ, ինչն էլ ունեցավ ծանր հետևանք
Բանգկոկը՝ ջրերի մեջ. Թաիլանդի մայրաքաղաքի 50 շրջանները հայտարարվել են աղետի գոտի
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Արհեստական բանականությունը միջազգային խաղաղության և անվտանգության համատեքստում» խորագրով միջոցառմանըԻրանում ավտոբուսի շրջվելու հետեւանքով կան տասնյակ զոհեր եւ վիրավորներ«Օրենքով գող» օշականցի Գևորիկը նույնպես կալանավորվեցԴատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ Hetq.amՍրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահՏիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան. ցավում եմ, որ այդքան ընկած եք, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը. Տեր Զարեհ Օկուպացված Բերձորում ականի վրա տրակտոր է պայթելԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներԵՄ-ն բախվել է էներգակիրների մատակարարումների խափանումներով պայմանավորված գնային ճգնաժամիԻնչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգին
Հասարակություն

95 միլիոն դրամը հոգսաշատ Երևանի քաղաքապետի համար «չնչին է». ինչի՞ վրա է ուրախանում չինովնիկի վերածված Կարգին Հայկոն (ֆոտո, վիդեո)

Երևանի քաղաքապետարանն ամանորյա և սուրբծննդյան տոների միջոցառման գնումները կանի մեկ անձից գնման եղանակով: Կառավարությունն էլ իր հերթական նիստի ժամանակ ի պաշտոնե դա թույլատրեց քաղաքապետարանին:

Սա բացատրվում է նրանով, որ շատ քիչ ժամանակ է մնացել տոնածառի լույսերը հանդիսավոր վառելու արարողությանը (դեկտեմբերի 21) և ժամկետների սղության պատճառով հնարավոր չէ կազմակերպել մրցութային կարգով նոր գնման գործընթացներ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս իշխանության ներկայացուցիչները սիրում են  անընդհատ համեմատվել նախորդների հետ` պարզապես չենք կարող չհամեմատել ու չասել, որ մեկ անձից գնման եղանակով գնումներ կատարում էին նաև նախորդները, ու որ դա բազմիցս քարկոծվել ու քննադատվել է այն ժամանակվա ընդդիմության՝ ներկայիս իշխանության կողմից մեկ պարզ պատճառով՝ այս եղանակը լի է կոռուպցիոն ռիսկերով... Քաղաքապետարանը կարող է գնումները կազմակերպել, ասենք, իր ցանկացած կազմակերպության միջոցով, որը կարող է «պատահականության սկզբունքով» պատկանել մտերիմ մարդու...

Ինչևէ․․․ նախկին ընդդիմությունը, գալով իշխանության, երևի հասկացավ, որ իշխանությունն այնքան էլ սխալ չէր ու շարունակում է աշխատել նրա գործելաոճով։

Այդուհանդերձ, զուտ համեմատելու կարգով, չենք կարող չնշել նաև, որ ամանորյա ողջ միջոցառումների ծախսերի համար Երևանի նախկին քաղաքապետը հատկացրել է ավելի քիչ գումար, քան նոր քաղաքապետ Հայկ Մարությանը հատկացրել է միայն հրապարակի գլխավոր տոնածառի համար։

Նախկինում Հանրապետության հրապարակում զարդարված բնական եղևնի ունենալու համար ծախսվել է 20-22 միլիոն դրամ։ Այժմ՝ կոն հիշեցնող արհեստական եղևնու համար ծախսվել է ավելի քան  70 միլիոն դրամ (մոտ 150 հազար դոլար), ևս 25 մլն դրամ էլ՝ եղևնին ինքնաթիռով Հայաստան բերելու համար (ընդհ․ 95 մլն դրամ)։

Իհարկե, այս արհեստական ճյուղերից սարքած կոնը «շանսեր» ունի տոնածառ դառնալու, եթե այն ամբողջությամբ զարդարեն լույսերով։ Սակայն մոտ 250 կիլոմետրանոց լույսերի հաշվին սովորական թուփն էլ շանսեր ունի ծառայել որպես փայլուն տոնածառ, և ավելորդ ծախսեր էլ հարկավոր չէին լինի․․․

Մի կողմից, որքան էլ այս կոնը փայլփլի ու զարդարվի, այն իր վրա արված ծախսին համարժեք տեսք հազիվ թե ստանա։ Մյուս կողմից էլ՝ հետաքրքիր է՝ ինչպես են գնահատում իրավիճակը նախկին՝ 20 միլիոնանոց տոնածառը քննադատողները, ովքեր այդ ծախսն ավելորդ շռայլություն էին համարում, որը կատարվում էր իրենց հարկերի հաշվին․․․ 

Արդարության համար պետք է նշենք, որ նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին մի առիթով հարցրել են, թե ինչո՞ւ արհեստական տոնածառ չի գնում, որպեսզի կրճատի 20 մլն-ը, նա պատասխանել է, որ հակառակը՝ արհեստական տոնածառն ավելի ծախսատար է․․․

Մեջբերում՝ 2017թ-ի հրապարակումից․

Իսկ ահա, անփորձ ու երևի թե նաև իր գործից անտեղյակ Հայկ Մարությանը չի գիտակցում, որ այս սուղ իրավիճակում նման ծախսերը պարզապես շռայլություն են մեր խնդիրներով լի քաղաքի բյուջեի համար։ Մի պահ նույնիսկ զարմանում ես, թե այդ ինչ կատարվեց իր սիթքոմներում նման արատավոր երույթները քննադատող Կարգին Հայկոյի հետ․ նա մոռացա՞վ այդ ամենի մասին, նա չգիտե՞ր, որ Ամանորի նախաշեմին քաղաքապետարանը նախկինում նույնիսկ օգնություններ էր տալիս անապահով ընտանիքներին (նախկինում մոտ 45 մլն դրամի օգնություն է տրամադրվել այդ օրերին)․․․

Մարությանն անկեղծ, մանկամիտ տեսքով ու ուրախ խինդով պատասխանում է լրագրողի հարցին, թե «գեղեցիկ տոնածառը հանրության պահանջն էր»՝ մոռանալով, որ այդ հանրությունը նաև նորմալ ապրել է ցանկանում, նորմալ տրանսպորտ, նորմալ աղբահանություն, փողոցային առևտրի վերացում․․․․ բա ինչո՞ւ նույն հապճեպությամբ ու պատրաստակամությամբ այդ պահանջը չի իրականացնում, ու առաջնային այս խնդիրների դեպքում ասում է, թե համբերեն․ մոտավորապես՝ «էշ ջան, մի սատկի գարուն կգա»․․․

Նա ծիծաղելով ասում է, թե տոնածառի ծախսը «շատ չնչին է՝ համեմատած այլ երկրների մայրաքաղաքների տոնածառների վրա ծախսված գումարների հետ»․․․

Ու այստեղ նրան պետք է սթափեցնել՝ եղբայր, վե՛ր կաց, Հայաստանում ես, որտեղ այլ երկրների համեմատությամբ, մինիմալ 150 հազար դրամի փոխարեն թոշակառուն ստանում է 20 հազար դրամ, որտեղ թանկացումներին զուգահեռ՝ աշխատավարձներն ու թոշակները չբարձրացան, որտեղ մարդիկ 18 հազար դրամ նպաստով ո՛չ միայն Նոր տարի պետք է դիմավորեն, այլև ապրեն մի ողջ ամիս․․․ էլի՞ թվարկենք․․․

 

Հայկ Մարությանը ծիծաղելով ասում է, թե «Գեղեցիկ տոնածառի համար բոլորն ուրախ են․․․ ինձ նույնիսկ այլ երկրներից են զանգել, ասել՝ գոնե էդ սիրուն տոնածառը մի հատ նկարեք ուղարկեք՝ ուրախանանք․․․»

Այս խոսքերը լսլելիս սկսում ես կասկածել՝ մենք քաղաքապե՞տ ենք ընտրել, թե աշակերտական խորհրդի նախագահ․ Այդ ինչի՞ համար է այդպես ուրախանում՝ միլիոնանոց «զռթիկ-պռթիկների՞»․․․

Մարությանը չգիտի՞, որ «հեռուների» ձայնը միշտ էլ տաք տեղից է գալիս։ Բա ինչո՞ւ այդ տոնառած տեսնելու ցանկությամբ տոգորված հեռուների քաղաքացիները չեն գալիս անձամբ տեսնելու հրապարակում տեղադրված «գլուխգործոցը»․․․ ասե՞նք՝ ինչու, թե՞ կհասկանաք․․․

Ասում է՝ «երեխաները վերջապես կուրախանան»․․․

Ինչի՞ համար կուրախանան․ որ հրապարակում 71 միլիոնանոց փայլփլուն տոնածառ կա տեղադրված, իսկ իրենց տանը ոչ միայն տոնածառի ճյուղ չկա, այլև սեղանին Նոր տարվա ուտելու բա՞ն չկա․․․

Բացատրե՛ք, խնդրում եմ, այդ երեխային, հասկացրեք ձեռքի մեջ 20 հազար դրամը ճմրթող սուպերմարկետում մոլորված թոշակառուին, ու իր երեխաների ակնկալիքով լի աչքերին նայող տխուր հորն ու մորը, որ տոնածառի 71 մլն-ը «համեստ է ու չնչին»․․․

Ի վերջո, հասարակությունը ո՛չ թե նոր թանկարժեք տոնածառ էր ուզում, այլ ճաշակով զարդարված ու գնին համարժեք․․․ 

Կարծում ենք՝ այս ու շատ ուրիշ բաներ հասկանալու համար սուպերունիկալ մտածելակերպ հարկավոր չէ․․․ 

Թերևս Կարգին Հայկոյից չինովնիկի վերածվելն արագ ստացվեց. Կարգին Հայկոն նամակ էր գրում Ձմեռ Պապին, հասկանում, որ նույնիսկ 300 հազար դրամով Նոր տարի հնարավոր չէ անել, ու իր սիթքոմում հայ ազգին արժանապատիվ ու լի կյանք էր մաղթում՝ աշխատավարձերի բարձրացումով և աղքատության հաղթահարումով...

  Արմինե Մկրտումյան